Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսների ոտքերի տակ՝ գետնին թավալվող արտիստի տեսքով

05.24.2018

Փարիզի օպերան այսօր, մայիսի 24-ին, իր հանդիսատեսներին է ներկայացնելու մեկ գործողությամբ 4 բալետ՝ Ջեյմս Թյերեի «Frolons»-ը, Այվոն Փերեսի «The Male Dancer»-ը, Հովեշ Շախթյորի «The Art of Not Looking Back»-ը և Քրիսթալ Փայթի «The Seasons Canon»-ը: Այդ մասին տեղեկացնում «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Ջեյմս Թյերեն, ոչ պակաս բազմաժանր արտիստ է, ինչպես իր նշանավոր կատակերգակ պապը՝ Չառլի Չապլինը: Նա տիրապետում է ծաղրածուի, ակրոբատի, երաժշտի, ռեժիսորի, խորեոգրաֆի արվեստին և արդեն շատ տարիներ համարվում է ֆրանսիական «նոր կրկեսին» հաջորդողի կարգավիճակ ունեցող արտիստ: Ներկապնակի բազմազանությունը ու արդիականությունն էլ, թերևս, այն հիմնական փաստարկներ են դարձել, որպեսզի Փարիզի օպերայի բալետի ղեկավար Օրելի Դյուպոնը նրան վստահի իր թատերախմբի մեկ երրորդ կազմը և «Opera Garnier»-ի սրահը: Իսկ նրա ներկայացման սկիզբը անմիջապես հայտնվում է այդ սրահ մուտք գործող, տոնական հագնված հանդիսատեսների ոտքերի տակ՝ գետնին թավալվող արտիստի տեսքով, որը հանդերձավորված է ինչպես ոսկեզոծ մաշկով մեծ մողես: Ընդհանրապես այդ տարածությունը Թյերեն հագեցրել է կենդանական աշխարհի այդպիսի տարբեր ներկայացուցիչներով, որոնք հանկարծ սկսում են զուգերգեր կամ համատեղ ինչ-որ գործողություններ կատարել: Իսկ սյուժե չկա: Ըստ որոշ գնահատականների, այնուամենայնիվ, այդ տեսարանները շատ ավելի հետաքրքրական կարող են երևալ էկրանին: Իսկ դրանք, անշուշտ էկրաններին կերևան, քանի որ հեռարձակվում են նաև օն-լայն և եթե աշխարհի որևէ կինոթատրոն ցանկանա, ապա կկարողանա այն ընդունել և ցուցադրել նաև իր մեծ էկրանին:

Ասենք, որ այդպիսի կինոթատրոններ կան: Օրինակ Ռուսաստանում Փարիզյան օպերայում ցուցադրվելիք մեկ գործողությամբ բալետային ներկայացուիմները հեռարձակվելու են Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և էլի մի շարք քաղաքների կինոթատրոններում:

Մասնակիցներից մյուսը՝ Հովեշ Շախթյորը, նոր անուն է Փարիզի օպերայում: Սակայն ծնունդով իսրայելցի արտիստը հայտնի անուն է Լոնդոնում, որտեղ նա հայտնվել է որոշ մասնագիտական դպրոց ու փորձառություն կուտակելուց հետո և իրեն հայտավորել որպես սեփական ձեռագիր ունեցող խորեոգրաֆ: «The Art of Not Looking Back»-ը նա բեմադրել է 2009թ.-ին՝ իր ժողովրդայնության ամենաբարենպաստ թվականին: Նրա մոտ ամեն ինչ կամ սպիտակ է, կամ, ավելի հաճախ՝ սև: Կիսատոներ չի ընդունում:

Այվոն Փերեսի «The Male Dancer»-ը իր անցյալից եկող ինչ-ինչ երանգներ ունեցող խորեոգրաֆիկ լուծումներով որոշ ընդհանրության մեջ է Հովեշ Շախթյորի աշխատանքի հետ: 35 ամյա իսպանացին, որը որպես պարող և խորեոգրաֆ ձևավորվել է իռլանդական պարի թատրոնում, ներկայացնում և պրոֆեսոր Ռամզի Բերթի գրքի տեսությունը և քննում է պարի մեջի համասեռականությունը: Պրոֆեսորն իր գրքում գրել է, որ բալետում շատ են այդպիսի սեռական կողմնորոշմամբ մարդիկ և դա նորմալ է: Այս հաստատումը սենսացիա չառաջացրեց: Սակայն այդ միտքը Փերեսին թարմ է թվացել և, ահա, այսօր այդ թեմայով ներկայացման համաշխարհային պրեմիերա է Փարիզի օպերայում:

Ինչպե՞ս պետք է շարժվի տղամարդ դերասանը: Ինչի՞ պետք է դա նմանվի: Ինչպե՞ս պիտի նա իրեն պահի ժամանակակից աշխարհի բեմի վրա և, մասնավորապես Փարիզի օպերայում: Ցավոք, այդ հարցերին խորեոգրաֆը մինչև վերջ չի պատասխանել և ամեն ինչ կարծես սահմանափակվել է 10 պարող տղամարդկանց կնոջ շորեր հագցնելու դիմակահանդեսով:

Ինչ վերաբերում է Քրիսթալ Փայթի «The Seasons Canon» ներկայացմանը, ապա դրա պրեմիերան Փարիզի օպերայում կայացել է 2016թ.-ին: Կանադացի խորեոգրաֆի այս գործը « Benois de la danse»-ի մրցանակակիր է և դրա գնահատականը այսուհետ յուրաքանչյուր հանդիսատեսի ճաշակի խնդիրն է, ինչը այսօր ևս մեկ անգամ հնարավոր կլինի իրականացնել անմիջապես Փարիզի օպերայի հանդիսասրահում կամ աշխարհի այն քաղաքների կինոդահլիճներում, որոնցում օն-լայն ռեժիմով կդիտեն մեկ գործողությամբ այդ չորս բալետային ներկայացումները:

    Դիտվել է 824 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ