Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրար են խառնվել մոդեռնիզմը, ավանդական աֆրիկյան պլաստիկան և ժամանակակից քանդակը

05.25.2018

Ռուսական «V-A-C» հիմնադրամի և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի մեկ ամիս առաջ՝ 2018թ.-ի ապրիլի 26-ին բացված երեք մասանոց ցուցահանդես- ներկայացումը դեռ գտնվում է առաջին մասի շրջափուլում: Ըստ նախագծի երկրորդ և երրորդ մասերը կբացվեն համապատասխանաբար հունիսի 16-ին և հուլիսի 26-ին, որոնց ընթացքում ցուցադրանքի կազմը կփոխվի:: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին և «iz.ru»-ին:

«Գլխավոր փորձ» խորագրով խաչաձև կարգապահահական նախագիծը փոխառել է թատերական բեմադրության կառուցվածքը և հնարքները, համակարգողները վերանայում են մշակույթը ցուցադրելու կարծրացած միջոցները և յուրաքանչյուր մասում առաջարկում են արվեստի գործը դիտարկել որպես գործող անձ, որն ունի սեփական կենսագրությունը, բնավորությունը և համաձայն սցենարի փոփոխվող դերերը:

Նախագծի յուրաքանչյուր մասի համար հրավիրված է առանձին ռեժիսոր:

Առաջին մասում այցելուները տեսնում են «Փոխադարձ գործողությունների թատրոնի» մասնակիցներին, որոնք ներկայացնում են ցուցադրանքին համապատասխանեցված լիբրետոյի տեքստ՝ ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի: Այդ տեքստը ըստ մտահղացման , պետք է դառնա ցուցահանդեսում տեղի ունեցողը հասկանալու բանալի:

«Գլխավոր փորձի» առաջին մասը ունի երեք բաժին, որոնցից յուրաքանչյուրի համար առանձնացված է իր հարկաբաժինը:

Ներքևի հարկում տեղավորված է «Կրկին շատ իրեր» խորագրով քանդակագործական ինստալյացիան: Դրա հեղինակը բրիտանացի արվեստագետ Մայք Նելսոնն է: Նրա այս հարկաբաժինը նախագծի համար ունի ներածության նշանակություն և ցուցադրում է այս միջոցառման կառուցվածքը, պարզապես փոքրացված տարբերակով: Ինստալացիան կազմված է տարբեր ուղղություններ և տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող արվեստագետների քանդակներից: Միևնույն հարթության մեջ իրար են խառնվել մոդեռնիզմը, ավանդական աֆրիկյան պլաստիկան և ժամանակակից քանդակագործական աշխատանքները:

Երկրորդ հարկում տեղ է գտել նախագծի հիմնական մասը՝ «բեմը»: Ըստ նախատեսված դրամատուրգիայի այստեղ են տեղադրված քանդակը, տեսագրությունը, գեղանկարը, լուսանկարը և գրաֆիկան:

Երրորդ հարկը նախատեսված է որպես «պահոց»: Այն համարվում է ստեղծագործությունների արխիվ, որտեղ գտնվում են «գլխավոր գործողությանը» միանալու պատրաստ փոխարինող մասնակիցները: Նրանք սպասում են իրենց պահին: Արխիվում կա նախագծում ընդգրկված 100 ժամանակակից արտասահմանցի և ռուսաստանցի նկարիչների 200 ստեղծագործություն:

Ըստ համակարգողների, ցուցահանդեսի կառուցվածքը այցելուների ուշադրությունը պետք է կենտրոնացնի ժամանակայինի և տարածականի իմաստավորման վրա:

«Գլխավոր փորձ» ցուցահանդես- ներկայացումը կգործի 5 ամիս, որի ընթացքում ստեղծագործությունների կազմը մշտապես կփոփոխվի:
    Դիտվել է 59 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ