Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեքս աղմուկ բարձրացրած պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը ձերբակալվել է

05.25.2018

Այսօր Նյու-Յորքի ոստիկանություն է այցելել երկար ժամանակ իր անվան շուրջ սեքս աղմուկ բարձրացրած հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը: Այդ մասին «cbsnews.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սպասվում է, որ նրա դեմ մեղադրանք կհարուցվի ծանրացուցիչ հանգամանքներով բռնաբարություն և մեկ այլ կնոջ նկատմամբ սեռական բռնություն գործելու հիմքով:

Ասենք, որ 2017թ.- հոկտեմբերից սկսած տասնյակ կանայք են հայտարարել իրենց նկատմամբ Վայնշթեյնի կողմից սեռական հետապնդման մասին: Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ պրոդյուսերի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել, առնվազն, երկու դեպքերով: Դրանցից մեկը կապված է դերասանուհի Լյուսի Էվանսի անվան հետ, որը պնդում է, թե Վայնշթեյնը իրեն ստիպել է զբաղվել օրալ սեքսով: Իսկ մյուսը՝ դերասանուհի Փաս դե լա Ուերթան է, որը հաստատում է, որ պրոդյուսերը իրեն բռնաբարել է:

Այս մեղադրանքներն առաջադրվել են Մանհեթենի մեծ ժյուրի կատարած քննության արդյունքում, սակայն դրանք չեն դարձել պաշտոնական մեղադրանք և վերջնական մեղադրական ակտի կայացումը կախված է շրջանային դատախազ Քիռա Վենսից:

Հաղորդվում է, որ Հարվի Վայնշթեյնը Նյու-Յորքի ոստիկանություն մտնելուն պես ձբակալվել Է:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 236 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174