Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իվան Ահեղն ու իր որդին կրկին ենթարկվել են վանդալի հարձակման

05.26.2018


Նախօրեին, մայիսի 25-ին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ինչ-որ մի տղամարդ ցուցադրանքը այցելուներից բաժանող ժապավենի երկաթյա կարճ հենասյունով վնասել է Իվան Ռեպինի «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է թանգարանի մամլո ծառայությունը:

Հաղորդվում է, որ նկարը լուրջ վնասվածքներ է ստացել: «Կտավի կենտրոնական մասը երեք հատվածներում պատռվել է:

Պատռվածքներից մեկը նկատելի է հատկապես արքայազնի մարմնի վրա: Բացի այդ տեղեկացվում է, որ «ապակու ընկնելու հետևանքով շատ է տուժել նաև հեղինակի ձեռքով պատրաստված շրջանակը»: Միայն երջանիկ պատահականությամբ չեն վնասվել թագավորի և արքայազնի դեմքի և ձեռքերի հատվածները:

Թանգարանի աշխատակիցները օպերատիվ կարգով հետազոտել են արվեստի վնասված գլուխգործոցը և արագ կարգով իրականացրել են համապատասխան հակավթարային գործողություններ՝ շրջանակն առանձնացրել են նկարից, կտավից հեռացրել են ապակու բեկորները: Դրանից հետո կտավը հանվել է իր մշտական ցուցադրության վայրից և տեղափոխվել թանգարանի վերականգնման արհեստանոց:

Հարուցվել է քրեական գործ:

«Իվան Ահեղը սպանում է իր որդուն» նկարը Իվան Ռեպինը նկարել է 1883-1885թվականներին: Այն հեղինակից գնել է Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիր Պավել Տրետյակովը՝ 1885թ.-ին:

Այս ստեղծագործությունը իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է ենթարկվում վանդալի հարձակման: Այդպիսի մեկ դեպք էլ տեղի է ունեցել 1913թ.-ի հունվարի 16-ին, երբ խոշոր ֆաբրիկատեր Աբրամ Բալաշովի 25-ամյա հնադավան որդին դանակով երեք անգամ հարվածել էր կտավին: Դրանից հետո նկարների կերպարները վերականգնողները ստիպված եղան նորից վերստեղծել: Այդ աշխատանքներին մասնակցել է նաև հեղինակը՝ Իվան Ռեպինը:

Նշենք, որ 1927թ.-ից նկարը պահպանվում էր ապակու տակ: Ռեպինի այս գործը թանգարանի մշտական ցուցանմուշներից է և երբեք դուրս չի հանվում այլ տեղերում ցուցադրելու համար:
    Դիտվել է 25 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ