2018թ.-ն կդառնա «Ոսկե բուքերյան մրցանակի» տարի05.29.2018
Բուքերյան մրցանակաբաշխությունը որոշել է հատուկ մրցանակի շնորհմամբ նշանավորել իր հիմնադրման 50 ամյակը: Այդ առթիվ ստեղծված հատուկ ժյուրին հրապարակել է այն հինգ լավագույն վեպերի վերնագրերը, որոնց հեղինակները մրցանակակիր են դարձել սկսած այդ միջոցառման հիմնադրման պահից, որը կայացել է 1969թ.-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nytimes.com»-ին:
Ցուցակում են ընդգրկվել Մայքլ Օնդաթժիի (1992թ.-ի մրցանակակիր) «Անգլիացի հաճախորդը», Հիլարի Մենթելի (2009թ.-ի մրցանակակիր) «Գայլի դահլիճ», Վիդիադհար Նայփոլի (1971թ.-ի մրցանակակիր) «Ազատ պետությունումն», Պենելոպե Լայվլի (1987թ.-ի մրցանակակիր) «Լուսնային վագր» և Ջորջ Սոնդերսի (2017թ.-ի մրցանակակիր) «Ալ կարմիր Լինքոլնը» վեպերը:
«Ոսկե բուքերյան մրցանակ» անունն ստացած հոբելյանական մրցույթում այս 5 ստեղծագործությունները ընտրվել են մինչև հիմա հաղթած 51 գրական գործերից, որոնք գրվել են անգլերեն լեզվով և լույս են ընծայվել Միացյալ թագավորությունում կամ Իռլանդիայում:
Կարճ ցուցակում ընդգրկված հեղինակներից երեքը (Լայվլ, Նայփոլ, Մենթել) ներկայացնում են Միացյալ թագավորությունը, մեկը (Օնդաթժ)՝ Կանադայից է, իսկ մյուսը (Սոնդերս) ԱՄՆ-ից է:
Այս 5 հեղինակներից հաղթողին կորոշեն ընթերցողները Բուքերյան մրցանակաբաշխության կայքում բացված հարթակում իրենց քվեարկությամբ, որը կշարունակվի մինչև հունիսի 25-ը: Հաղթողի անունը կհրապարակվի հուլիսի 8-ին:
Ավելացնենք, որ 2018թ.-ի մայիսի 22-ին այս պատվավոր միջազգային գրական մրցանակին արժանացել է լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ իր «Թռիչքներ» վեպի համար: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում:
Բուքերյան միջազգային մրցանակը հիմնվել է 2004թ.-ին այն նույն հիմնադրամի կողմից, որը սկսած 1969թ.-ից նույնանուն մրցանակներ էր տալիս անգլերեն լեզվով ստեղծված գրական ստեղծագործություններին:
Այս թեմայով այլ հղումներ-1