Օբամայի վարչակազմը ձգտում է վերադարձնել իր դիրքերը UNESCO-ում11.12.2013
Միացյալ ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունում (UNESCO) ԱՄՆ-ի ձայնի իրվունքը վերադարձնելու հիմքեր ներկա պահին դեռ չկան, հաղորդում է «vesti.ru»-ն՝ հղում անելով այդ միջազգային կառույցում Ռուսաստանի ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովային:
Հաղորդվում է, որ UNESCO-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը ձգտում է ետ վերադարձնել այդ կազմակերպությունում իր դիրքերը, սակայն Կոնգրեսը դեռևս չի ամրապնդում այդ ձգտումն անհրաժեշտ և ուղղորդված ֆինանսական միջոցներով:
«ԱՄՆ-ն այս պահին իր ձայնի իրավունքը UNESCO-ում վերադարձնելու հիմքեր չունի: Կազմակերպության կանոններով, եթե երկիրը երկու տարի անդամավճար չի մուծում, ընդ որում ունենալով նաև ևս երկու այլ տարիների համար չմարված պարտքեր, ինչը մենք այս դեպքում արձանագրում ենք ԱՄՆ-ի կապակցությամբ, ապա նա կորցնում է ձայնի իրավունքը »,- ասել է Միտրոֆանովան՝ նշելով, որ ԱՄՆ-ի պարտքը, ընդհանուր առմամբ, կուտակվել է երեք տարվա կտրվածքով:
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն որքան չմուծի, այնքան նրա պարտքը կմեծանա, ուրեմն այդքան էլ դժվար կլինի Օբամայի վարչակազմի համար Կոնգրեսում հիմնավորել UNESCO վերադարռնալու անհրաժեշտությունը: Դրա հետ միաժամանակ Միտրոֆանովան ասել է, որ, այնուամենայնիվ, կա նաև հնարավորություն UNESCO-ի հանդեպ ունեցած պարտքը կազմալուծելու համար:
«Իհարկե ԱՄՆ-ի անդամավճարների հետ կապված դեպքը բացասաբար է անդրադառնում UNESCO-ի վրա: Նրա մասնաբաժինը կազմակերպության ընդհանուր բյուջեի 22 տոկոսն է կազմում,- խոստովանել է Միտրոֆանովան և հիշեցրել, որ ԱՄՆ-ն պաշտոնապես հրաժարվել է անդամավճարներ մուծել այն բանից հետո, երբ UNESCO-ի շարքեր ընդունվեց Պաղեստինը»:
Սակայն UNESCO-ի վրա մեծ ներգործություն է ունեցել ոչ թե այդ պաշտոնական հրաժարումը, այլ դրանից առաջ ԱՄՆ-ի կողմից համապատասխան վճարումներ չկատարելը դեռ այն ժամանակ, երբ Պաղիստինը կազմակերպության անդամ չէր հանդիսանում:
«Այս ամենը շատ ցավոտ գործընթաց է UNESCO-ի համար, և այն դեռ չի ավարտվել: Սակայն ներկա պահին, կարելի է ասել, որ կազմակերպության բյուջեն քիչ թե շատ հնարավոր է եղել կարգավորել»,- ընդգծել է Միտրոֆանովան: