Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աքիլեսը, մշակույթից բացի, կզբաղվի նաև ֆուտբոլով

05.31.2018


Սանկտ-Պետերբուրգում, իսկ ավելի ճիշտ տեղի հանրահայտ թանգարանում՝ էրմիտաժում բնակվող կատուներից մեկը, որի անունն Աքիլես է, ստացել է Ռուսաստանում շուտով մեկնարկելիք Աշխարհ-2018 ֆուտբոլային մրցաշարի արդյունքները կանխագուշակողի պատվավոր կարգավիճակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Կատվի համար դերձակները կարել են ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի համազգեստի նմանակմամբ հատուկ զգեստ, որի վրա նշված է յուրահատուկ համար՝ 250: Սա խորհրդանշական թիվ է: Բանն այն է, որ կատուները Էրմիտաժում իրենց ծառայությունը սկսել են ուղիղ քառորդ դար առաջ:

Մշակութային հայտնի հաստատությունում իր կյանքն անցկացնող Աքիլեսը պարզվում է, որ նաև ֆուտբոլից է լավ հասկանում և առաջին անգամ չէ, որ կկանխագուշակի խաղերի արդյունքները:

Ասենք, որ նա իր մոգությունը կատարում է կերակուրով լի երկու ամանների միջոցով, որոնց վրա փակցվում են մրցող հավաքականների ազգային դրոշները:

Ի դեպ, Աքիլլեսը կարող է գուշակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ցանկացած մրցույթի արդյունք, անկախ այն բանից, թե որտեղ է այն անցկացվում՝ Սանկտ-Պետերբուրգում, թե մեկ այլ քաղաքում:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 668 անգամ