Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փողացային նկարիչի ցուցահանդեսը գնահատվել է 10 մլն ֆունթ

06.01.2018

Վաղը, հունիսի 2-ին, Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը կբացվի համաշխարհային փողոցային արվեստի մեծահամբավ ներկայացուցիչ, նկարիչ Բենքսիի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդպես էլ ինքնությունը չբացահայտած արվեստագետի գործերից Ռուսաստանում առաջին անգամ բացվող ցուցադրանքում կներկայացվի 100 ստեղծագործություն: Դրանց մեջ տեղ են գտել բնօրինակ աշխատանքներ, 3D օբյեկտներ, հազվադեպ տպագրություններ, լուսանկարներ, ինչպես նաև մուլտիմեդիայի շոու, որը այցելուներին կծանոթացնի նկարչի արվեստին:

Ցուցադրանքը կազմված է «Lilley Fine Art» ցուցասրահի, ժամանակակից արվեստի մի շարք թանգարանների, ինչպես նաև աշխարհի տարբեր տեղերում գտնվող մասնավոր հավաքածոներից:

Ցուցահանդեսը ապահովագրված է և գնահատված է 10 մլն անգլիական ֆունթ-սթեռլինգ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 287 անգամ