Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անգլիական դրամատուրգի և իտալացի կոմպոզիտորի գործեր՝ սեփական թատրոնը վերհիշելու համար

06.04.2018

Նախօրեին, հունիսի 3-ին, Մոսկվայի Երգիծանքի թատրոնում թե ինչ է մասնագիտությունը և թե ինչ է ռուսական թատրոնը հիշելու նպատակով ներկայացվել է «Բրավիսիմո» նոր, կամերային բեմադրությունը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտն ասել է, որ «Այս պիեսը ինչ-որ ժամանակ հաջողությամբ գնում էր» Մեծ դրամատիկական թատրոնում (Սանկտ-Պետերբուրգ), որտեղ հանդես էին գալիս ռուսական բեմի մեծ աստղեր: «Ես ցանկացա, որ մեր թատրոնի չորս առաջատար դերասանները նույնպես ցուցադրեն, թե ինչի են իրենք ընդունակ»,-նշել է՝ Շիրվինդտը:

Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Անգլիացի դրամատուրգ և սցենարիստ Ռոնալդ Հարվուրդի պիեսի գործողությունները տեղի են ունենում երաժիշտների և երգիչների համար նախատեսված ծերանոցում: Այստեղ են ապրում նաև ներկայացման չորս գլխավոր հերոսները՝ երբեմնի օպերային աստղերը, որոնք հատկապես փայլատակել են Ջուզեպե Վերդիի օպերաներում և, մասնավորապես «Ռիգոլետոյում»:

Հիմա արդեն անցյալ է համաշխարհային փառքը, սակայն առջևում սպասվում է Վերդիի ծննդյան օրվան նվիրված համերգը: Եվ, չնայած նրանց հանդիսատեսները լինելու են միայն ծերանոցի բնակիչները և գթության քույրերը, նրանք, ինչպես իսկական արտիստները, առանց ջանք խնայելու փորձեր են անում, նախապատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ և, իհարկե, հուզվում են, ինչպես դա լինում է ցանկացած պրեմիերայից և ելույթից առաջ:
    Դիտվել է 28 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ