Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տպավորիչ երևալու ձգտումը դերասաններին լրացուցիչ ուժ է ներշնչում

06.04.2018


Չինաստանի Շենսի տարածաշրջանում մեկնարկել են Ցին դինաստիային նվիրված մեծածավալ շոուի պրեմիերային ցուցադրությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ցին դինաստիան հիմնադրել է Շիհուանդի կայսրը: Մ.թ.ա. 221թ.-ին նա իր իշխանության ներքո միավորեց ողջ երկիրը: Նրա նախաձեռնությամբ սկսվեց կառուցվել չինական Մեծ պարիսպը, իսկ նրա դամբարանում, արդեն մեր օրերում, հայտնաբեվեց թրծած կավից պատրաստված զինվորների արձաններից կազմված արդեն հանրահայտ «բանակը»:

Հենց այդ արձաններն էլ շոուի հեղինակների ներշնչման աղբյուրն են հանդիսանում: Ասենք որ կայսրին հանդերձյալ կյանք ուղեկցող զինվորներից բացի, հայտնաբերվել են նույն նյութից պատրաստված արձաններ, որոնք ներկայացնում են երգիչների, պարողների, ակրոբատների և պետական պաշտոնյաների:

Բեմադրությունը ստացել է «Ցին» վերնագիրը: Այն 2000 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ազատ երևակայական ներկայացում է: Դրամատիկական բեմադրությունը պարունակում է երաժշտական, պարային և ակրոբատիկական համարներ, մարտի տեսարաններ և, նույնիսկ, մարտակառքերի երթեր, որոնց լծված ձիերի դերը կատարում են դերասանները:

Ավելացնենք, որ այս շոուի համար պատրաստվել է 700 գունազարդ հագուստ: Դրանցից որոշները այնքան ծավալուն են, որ խանգարում են բեմի վրա դերասանների ազատ տեղաշարժը: Նման հագուստներ կրելը ոչ միայն անհարմար է, այլև դժվար: Սակայն հանդիսատեսներին զարմացնելու և տպավորիչ երևալու ձգտումը կարծես դերասաններին լրացուցիչ ուժ է ներշնչում և նրանք ներշնչանքով են խաղում իրենց երկրի այդ կարևոր պատմական ժամանակաշրջանի պատմությունը:
    Դիտվել է 44 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ