Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ ռեժիսորը բեմադրություն է պատրաստում աշխարհի հնագույն ամֆիթատրոններից մեկում

06.07.2018

Համացանցի իր ֆեյսբուքյան էջում ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը տեղադրել է Մակեդոնիայում «Անտիկ ժամանակներից մեզ հասած «Ստոբի» ամֆիթատրոնի» լուսանկարը և համառոտ գրությամբ տեղեկացրել, որ «Այսօր (հունիսի 7-ին-խմբ.) այստեղ սկսեցի «Լիսիստրատա» բեմադրության փորձերը...

Խոսքը մ.թ.ա. 5-րդ դարի հույն դրամատուրգ Արիստոֆանի հայտնի կատակերգության մասին է, որտեղ ներկայացվում է պատերազմ մեկնած տղամարդկանց հաշտության դաշտ բերելու և խաղաղ կյանքի ու սիրո տարածություն վերադարձնելու համար կանանց կատարած ոչ սովորական արաքը:

Ողջ Հունաստանի կանայք աթենուհի Լիսիստրատայի գլխավորությամբ միավորվում և առանձնանում են Ակրոպոլիսում: Փակվելով այնտեղ՝ նրանք հրաժարվում են տղամարդկանց հետ սիրով զբաղվել՝ մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են իրենց կռիվը և չեն հրաժարվում պատերազմելու մտքից....

Ինչպես տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը, բեմադրությունը իրականացվում է Մակեդոնիայի Վելես և Սկոպյե քաղաքի դրամատիկական թատրոնների արտիստների մասնակցությամբ:

Գլխավոր հերոսուհու՝ Լիսիստրատայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Իռենա Իլիևսկան:

Ներկայացման պրեմիերան կայանալու է հուլիսի 19-ին:
    Դիտվել է 56 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ