Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Թաջ-Մահալի հիմնարկեքի օրն է

06.07.2018

2018թ.-ին աշխարհի քաղաքակրթական արժեքներից մեկի՝ Ագրա քաղաքում գտնվող Թաջ-Մահալ տաճար զբոսաշրջային այցելությունները կսհամանափակվեն: Այսպիսի որոշում է կայացրել Հնդկաստանի կառավարությունը, որը արձանագրել է, որ հուշարձանը գտնվում է իր ոչ լավագույն վիճակում, թեև նախկինի պես տպավորում է վեհությամբ:

Ասենք, որ այսօրը՝ հունիսի 7-ը, համարվում է ճարտարապետական այս կառույցի հիմնակերքի օրը:

Դա 1632թվականին էր:

Հնդկական միապետ Շահ-Ջահան 1-ինը, որպես ճարտարապետական գլուխգործոց այսօր «Հմդկաստանի մարգարիտ» համարվող տաճարը կառուցելով, արտահայտեց իր մեծ սերը կնոջ՝ Մումթազ-Մահալի նկատմամբ, որը մահացավ իրենց 14-րդ երեխային լուսաշխարհ բերելիս::

Հիմնական շինանյութը, որով կառուցվել է տաճարը կիսաթափանցիկ մարմար է, որը փոխում է գույնը՝ կախված օրվա ժամերից: Առավոտյան այն թվում է վարդագույն, կեսօրին՝ սպիտակ, գիշերը՝ արծաթագույն:

Շինարարությանը մասնակցել են 20 հազար արհեստավոր և վարպետ, ինչպես նաև 30 հազար բանվոր:

Տաճարի շինարարությունը շարունակվեց ավելի քան 20 տարի՝ ավարտվեց 1653թ.-ին, իսկ հինգ տարի անց կառույցի տարածք տեղափոխվեց նաև Մումթազ-Մահալի շիրիմը: Իսկ մոտ 300 տարի անց, 1910թ.-ին, Թաջ-Մահալի շուրջը կառուցվեցին 4 մինարեթներ:

Մեր ժամանակներում ամեն օր տաճար է այցելում 10 հազար մարդ:

Թաջ-Մահալը վնասվել է ոչ միայն աներևակայելի մեծաթիվ այցելուների պատճառով: Պատերի մեջ առաջացել են ճաքեր: Պատճառը տաճարից ոչ հեռու հոսող գետն է, որի պատճառով «նստում» է նաև այն հիմնահողը, որի վրա բարձրանում է շինարարական գլուխգործոցը: Մեկ այլ հիմնախնդիր էլ դարձել է կեղտոտված շրջակա մթնոլորտը, որի պատճառով գունափոխվում են սպիտակաքար շարվածքով պատերը:
    Դիտվել է 831 անգամ