Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սպիտակ արջում» կալանավորված ռեժիսորի կյանքը...

06.08.2018

Օրերս գրականության ոլորտի Նոբելյան, Պուլիտցերյան և Բուքերյան մի խումբ մրցանակակիրներ միացել են Մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան կենտրոնի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակին, որով պահանջվում է ազատ արձակել «անօրինականորեն» դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, որն արդեն երկար ժամանակ գտնվում է անժամկետ հացադուլի մեջ:

Նամակի տակ ստորագրել է 48 մարդ, այդ թվում գրողներ Հերթա Մյուլլերը, Ջոն Քութզեեն, Սալման Ռուշդին, Ջոնաթան Ֆրանզենը, Մարգարեթ Էթվուդը և ուրիշներ:

Նամակում նշվում է, որ աշխարհի 2018թ.-ի ֆուտբոլի առաջնության առթիվ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունը հատուկ է լինելու: «Միավորող համընդհանուր այդ միջոցառման ոգով մենք, այնուամենայնիվ, կոչ ենք անում ձեզ օգտվել ստեղծված հնարավորությունից, որպեսզի արվի հզոր հայտարարություն՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատելով Սենցովին: Դրանից կախված է նրա կյանքը»,- գրում են նամակի հեղինակները:

Օլեգ Սենցովը գտնվում է Ռուսաստանի Յամալո-Նենեցական ինքնավար մարզի «Սպիտակ արջ» անունով բանտում: Նա մեղադրվել է Ղրիմի թերակղզում «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ»: Իր անժամկետ հացադուլը նա սկսել է մայիսի 14-ից:

Սենցովն իրեն մեղավոր չի ճանաչել և պարեբերաբար հայտարարել է իր նկատմամբ կիրառվող խոշտանգումների մասին: Նրա գործը լայն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում: Մինչ այս նրան իրենց օժանդակությունն են հայտնել տարբեր երկրների քաղաքական ու մշակութային բազմաթիվ գործիչներ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 57 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ