Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անվանակոչվել էին «FIFA FAN FEST»...

06.08.2018


Ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի Նիժնի Նովգորոդ և Կալինինգրադ քաղաքներում նախապես հայտարարված համերգներն արգելվել են աշխարհի ֆուտբոլի 2018թ.-ի առաջնության պատճառով: Այդ մասին իր հայտարարությունը երգչուհին հրապարակել է «zemfira.ru»-ի տիրույթում տեղակայված անձնական կայքում:

Նշելով ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին մասսայական-մշակութային միջոցառումները վարչականորեն արգելելու մասին ՝ երգչուհին նաև անդրադարձել է այն փաստին, որ համերգները կազմակերպող «Պլանետա պլյուս» փակ բաժնետիրական ընկերությունն անցած երեք ամսվա ընթացքում հանդիպել է տարածաշրջանի համապատասխան մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներին, բանակցել նրանց հետ, պաշտոնական համաձայնություններ ստորագրել, որից հետո ձեռնամուխ եղել կայանալիք համերգների գովազդմանն ու տոմսերի վաճառքին:

Սակայն հունիսի 5-ին, անսպասելի, ստացվել է աշխարհի ֆուտբոլի առաջնության օրերին, փակ տարածքներում ցանկացած տիպի մշակութային-մասսայական միջոցառում անցկացնելու մասին կտրուկ արգելքը:

Հետաքրքիր է նաև այն, որ Սանկտ-Պետերբուրգ և Կազան քաղաքներում կայանալիք համերգները անվանակոչվել էին «FIFA FAN FEST», որը նշանակում է, որ երգչուհու ելույթներն այդ դեպքում հասցեագրված են եղել երկու քաղաքներում անցկացվելիք համաշխարհային ֆուտբոլային մրցելույթների մասնակիցներին և երկրպագուներին:

Իսկ ընդհանրապես, հունիսի 10-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում Զեմֆիրայի համերգներին սպասում էին Ռուսաստանի 6 խոշոր քաղաքներում, իսկ մեկն էլ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ 2018թ.-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության հանգամանքով արգելվում է արտիստին անցկացնել իր համեգային գործունեությունը:

Մյուս դեպքը կապված է երգչուհի Յուլիա Չիչերինայի հետ: Նրան էլ արգելել են հանդես գալ Դոնի Ռոստովում կայանալիք ֆուտբոլային մրցման մասնակիցների ու հանդիսատեսների առջև:

Այս դեպքում որպես համերգն արգելող վարչական մարմին հանդես է եկել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA-ն), որը պաշտոնապես տեղեկացրել է, որ երգչուհու որոշ երգեր ունեն քաղաքական բնույթ, իսկ մրցումներին «ուղեկցող միջոցառումները պետք է լինեն չեզոք քաղաքականության հարցերում...»

Արտիստուհին FIFA-ի ներկայացուցիչներին անվանել է «ֆուտբոլաբանդերովականներ»:

Ասենք, որ Չիչերինան հեղինակել է Դոնբասի պատերազմին նվիրված «Առաջնագծում» երգը և «Պատռել» անունով կոմպոզիցիան, որը հնչում է մի տեսահոլովակում, ուր օգտագործվել են Դոնեցկի հանրապետության զինված աշխարհազորայիններին ներկայացնող կադրեր:
    Դիտվել է 89 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ