Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և հայտնի դերասանը ստեղծել է երաժշտական իր ռոք-խումբը

06.11.2018

Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Սերգեյ Բեզռուկովը ստեղծել է »Կնքահայր» անունով ռոք-խումբ և պատրաստվում է Ռուսաստանում 2018թ.-ի հունիսի 14-ին մեկնարկելիք աշխարհի ֆուտբոլի առաջնության առթիվ ներկայացնել «Ճեղքելով անցնել» նոր երգը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Խմբում մեներգչի դերում հանդես եկող Բեզռուկովը հունիսի 6-ին ներկայացրել է իրենց համույթի առաջին՝ « Ոչ մեր մասին» երգը, որը անցած 5 օրերի ընթացքում «youtube.com» հոսթինգում հավաքել է 1 626 636 դիտում:

Տեսակլիպի մասին խոսելով, Բեզռուկովը ասել է, որ թեև ինքն ավարտել է երաժշտական դպրոցի դասական գիթառի բաժինը և գիտի երգում այդ գործիքի համար նախատեսված պարտիաները, սակայն, իրականում, տեսագրության մեջ իր փոխարեն նվագում է ուրիշ մարդ՝ պրոֆեսիոնալ գիթառ նվագող:

Ասենք, որ «Կնքահայր» խմբի առաջին հրապարակած երգը այսօր պատվավոր տեղ է գրավել ռուսական էստրադայի թոփ հնգյակում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր

Դիտվել է 342 անգամ