Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերականգնել են ամուսնուն դավաճանած կնոջ հիշատակի աղբյուրը

06.11.2018

Այսօր, 2018թ.-ի հունիսի 18-ին, Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, ճիշտ նույն տեղում, որտեղ ըստ գրող Մկրտիչ Արմենի համանուն վեպի, նկարահանվել են հայտնի գեղարվեստական ֆիլմի հանգուցային որոշ դրվագներ, բացվել է կինոնկարի գլխավոր հերոս վարպետ Մկրտչի, կառուցած «Հեղնար աղբյուրը»:

1970թ.-ին «Հայֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Արման Մանարյանի նկարահանած պատումի էկրանավորումից հետո, այդ յուրահատուկ աղբյուրը քանդվել էր: Այսօր, սակայն, 48 տարի անց, այն վերակառուցվել է և ակից կրկին սառնորակ ջուր է հոսում, ընդ որում, արդեն, ոչ միայն Սոս Սարգսյանի մարմնավորած վարպետ Մկրտչի, այլ բոլոր անցորդների համար:

Հիշեցնենք, որ ֆիլմում «Հեղնար աղբյուրի» ջուրը բոլորի համար չէ, որ հոսում էր: Վարպետ Մկրտչին դավաճանած, կյանքի ընկերոջ նկատմամբ հավատարմության ուխտը խախտած և մահացած կնոջ հիշատակին նվիրված աղբյուրը ջուր էր տալիս միայն ամուսնուն, իսկ մյուս անցորդները, այդպես էլ, նրա մոտից հեռանում էին ծարավ, առանց ջուր խմելու:

Իր աղբյուրի այդ տարօրինակ «սովորությունը» ֆիլմի հերոսը ամփոփել էր ակից վերև՝ տուֆե պատին փորագրած հետևյալ խոսքերի մեջ. «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն»:

Հավատարմության նույն խոսքերն է ավետում նաև վերակառուցված «Հեղնար աղբյուրը», սակայն, արդեն, ծարավների առաջ իր կենարար հոսքը առանց կտրելու:
    Դիտվել է 373 անգամ