Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր ժամանակների լավագույն անիմացիոն ֆիլմերը

06.13.2018

Օրերս ամերիկացի փորձագետները փորձել են պարզել անիմացիայի ոլորտում բոլոր ժամանակների լավագույն գործերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «usatoday.com»-ին:

Անիմացիոն կինոնկարը լայն ժողովրդայնություն վայելող ժանր է: Հատկապես հոլլիվուդում արտադրված շատ այդպիսի ստեղծագործություններ ոչ պակաս քան լիամետրաժ գեղարվեստական կինոնկարները, այսօր հավասար, գուցե և ավելի մեծ հաջողությամբ են հղկում դեպի հանդիսատեսի սիրտը տանող իրենց ճանապարհները: Թեև այդ կինոնկարներից շատերը հասցեագրված են երեխաներին, սակայն անիմացիայի ստուդիաները ապահովում են այնպիսի ստեղծագործական մակարդակ, որով ոչ պակաս անկեղծությամբ հրապուրվում են նաև հասուն մարդիկ:

Վերջին տարիներին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Frozen», «Toy Story 3» և «Finding Nemo» կինոնկարները ընդհանուր առմամբ միայն ԱՄՆ կինովարձույթի շուկայում հավաքել են ավելի քան 400 մլն դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների առավել հաջողված կինոնախագծերը:

Իսկ այս դասակարգման մեջ լավագույնը 100 ֆիլմերի մեջ աներկբա առաջատարը մասնագետների կարծիքով 1988թ.-ին թողարկված «Լուսատիտիկների գերեզմանը» մուլտֆիլմն է: Այդ մասին տեղեկացնում է «/iz.ru»-ն:

Այս կինոնկարը ճանաչվել է պատերազմի մասին նկարահանված ֆիլմերի մեջ մեծագույներից մեկը: Այն պատմում է փոքրիկ Սեթայի և նրա կրտսեր քրոջ՝ Սեցուկոյի մասին, որոնց ծնողները զոհվել են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Երկրորդ տեղում մասնագետները նշել են 2015թ.-ի արտադրության «Գլուխկոտրուկ» կինոնկարը: Այն պատմում է 11-ամյա դպրոցական աղջկա մասին, որի զգացմունքները պատկերվում են կենդանի արարածների տեսքով:

Բոլոր ժամանակների լավագույն անիմացիոն ֆիլմերի դասակարգման մեջ երրորդը տեղում «Խաղալիքների պատմություն» կինոնկարի 3-րդ մասն է:
    Դիտվել է 318 անգամ