Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ուչիտել. «Չգիտեմ, ինչպես է լինելու առանց նրա»

06.16.2018



Այսօր, հունիսի 16-ին, բազմաթիվ կինոսիրողներ Մոսկվայի Պրեոբրաժենսկի եկեղեցու Քրիստոս փրկիչ տաճարում, վերջին հրաժեշտը տվեցին ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Եկեղեցում, որտեղ գտնվում էր 82 տարեկան հասակում վախճանված կինոռեժիսորի մարմինը, նրա հարազատներին ցավակցելու էին ժամանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նրան անկեղծ, արդար և բաց բնավորության համար բոլորն էին շատ սիրում և հարգում: Դրանով նա տարբերվում էր բոլորից: Ես ապշեցի, երբ նա ինձ մի անգամ ասաց, որ ամեն օր, հիշողությունը մարզելու համար, սովորում է մի բանաստեղծություն: Ես էլ փորձեցի: Բայց ինձ մոտ չստացվեց: Չգիտեմ, ինչպես է լինելու առանց նրա»,- գործընկերոջն այսպես է հիշել Սանկտ-Պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը:

Հրաժեշտի արատողությունից և հոգևոր ծիսակարգից հետո Ստանիսլավ Գովորուխինին կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը՝ թատերական գործիչ Օլեգ Տաբակովի և դերասան Լեոնիդ Բրոնևոյի շիրիմների հարևանությամբ:
    Դիտվել է 569 անգամ