Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրը նրան հեռացնում, ապա կրկին ստիպում է վերադառնալ

11.12.2013

Մոսկվայի «Et Cetera» թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան ավարտին է հասցրել Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսի նոր ներկայացման փորձերը, որի պրեմիերան կկայանա նոյեմբերի 30-ին՝ թատրոնի գլխավոր բեմահարթակում, հաղորդում է «РИА Новости»-ն:

Ինչպես միշտ Ստուրուան աշխատում է իր ստեղծագործական խմբով՝ նկարիչ Գեորգի Ալեքսի-Մեսխիշվիլիի, կոմպոզիտոր Գիա Կանչելիի հետ: Բեմադրության մեջ զբաղված են թատրոնի երեք սերնդի դերասաններ: Ստուրուան բեմադրել է անգլիացի մեծ դրամատուրգի բազմաթիվ ստեղծագործություններ: Հաճախ նա նույնիսկ բողոքում է, որ իրեն հիմնականում հրավիրում են միայն Շեքսպիր բեմադրելու համար: Ռեժիսորը նույնիսկ երբեմն-երբեմն հայտարարում է, որ ինքն այլևս չի անդրադառնալու անգլիացի դրամատուրգին, սակայն, հետո, կրկին վերադառնում է նրա ստեղծագործություններին:

«Դա նույնն է, ինչպես կնոջդ նկատմամբ, ումից հեռանում ես, բայց հետո, միևնույնն է, վերադառնում ես: Այդպես ինձ հետ վարվում է Շեքսպիրը, բաց է թողնում, իսկ հետո՝ նորից իր մոտ ձգում: Եվ ահա, ես կրկին նրա իշխանության ներքո եմ: «Սխալների կատակերգություն» ես մեկ անգամ արդեն բեմադրել եմ Ֆինլանդիայում՝ Հելսինկիի ազգային թատրոնում և մտածում եմ, որ դա իմ լավագույն ներկայացումներից մեկն էր»,- ասել է Ստուրուան:

Ռեժիսորը նշել է, որ երբեք չի կրկնում իր բեմականացումները: Այդ իսկ պատճառով հիմա ինքը բեմադրելու է ոչ թե զավեշտալի ողբերգություն, այլ՝ դրամա:

«Դա դրամա է մեր գիտակցության շփոթմունքի, կարծրատիպերի մասին, որոնք մշակվել են և ճնշում են գործադրում մեզ վրա, այն մասին, որ մենք այդպես էլ չենք կարողանում գլուխ հանել իրականությունից: Դա, անշուշտ, փիլիսոփայական մենագրություն չի լինի, այլ կատակերգություն, սակայն գլխավոր թեման պետք է ուղղված լինի հենց դեպի այդ կողմը»,- պարզաբանել է Ստուրուան:

«Սխալների կատակերգության» հիմքում ընկած է Հռոմեացի դրամատուրգ Պլավտի «Երկվորյակներ» թատերգությունը: Այս պատմության մեջ Շեքսպիրն ավելացրել է ևս երկու երկվորյակների: Գործողությունը տեղի է ունենում Հեփեսոսում, որտեղ ուրախ առիթի թելադրանքով կամ ողբերգական ճակատագրի կամոք հանդիպում են ջրի երկու կաթիլների պես իրար նման հարուստ առևտրական ընտանիքների երկու ժառանգները և էլի երկու զույգ՝ նրանց ծառաները, որոնք նույնպես իրար նման են ջրի կաթիլների պես:

Կատակերգության իրադարձությունները տեղի են ունենում նույն օրը: Ուրախ և անվերջանալի կատակախաղեր, աբսուրդի հասնող խառնաշփոթ: Սակայն, Ստուրուան ընդգծում է, որ Շեքսպիրի ամենաուրախ կատակերգությունների մեջ անգամ դրված են նշանակալից մտքեր:
    Դիտվել է 1162 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ