Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսի համար նախորդից շատ ավելի սրտամոտ էր

06.19.2018

2018թ.-ին լրանում է 20-րդ դարի ամերիկյան դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդ Բերնսթայնի 100-ամյակը: Այդ առթիվ, օրերս, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, Մարինյան թատրոնում երիտասարդ արտիստների մասնակցությամբ ներկայացվել է «Քանդիդ» օպերետը:

Ըստ ֆրանսիացի գրող Վոլտերի երգիծական վեպի ստեղծված օպերետը Բերնսթայնը գրել է իր հանրահայտ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլին զուգահեռ: Այդ ժամանակ նա արդեն հեղինակել էր Բրոդվեյում հաջողությամբ բեմադրված շատ երաժշտական ստեղծագործություններ: Բայց «Քանդիդում» Բերնսթայնը որոշել է իր հարգանքի տուրքը մատուցել եվրոպական երաժշտական մշակույթում իր համար պաշտամունքային հանդիսացող բոլոր մեծություններին՝ սկսած Բելինիից, վերջացրած Պրոկոֆևով: Արդյունքում՝ բոլոր քննադատները և հանդիսատեսները այդ օպերետը համարեցին մտացածին և մռայլ:

Այդ գործն ստեղծելուց 20 տարի անց մեկ այլ կոմպոզիտոր՝ Սթիվեն Սոնդհայմը դիրիժոր Ջոն Մոսերի հետ «Քանդիդի» հեղինակային տարբերակը վերամշակեցին: Ինքը՝ Բերսթայնը այս գործի նոր խմբագրությունից հիացած չէր: Սակայն, պարզվեց, որ այն նախորդից շատ ավելի սրտամոտ էր հանդիսատեսին և, աստիճանաբար, «Քանդիդը» սկսեց տեղ զբաղեցնել օպերային թատրոնների խաղացանկերում:

Եվ ահա այն համերգային ձևաչափով հասել է նաև Պետերբուրգ:

«Կարելի է ասել, որ այս ստեղծագործությունն աառավել շատ մոտ է կատակերգական ժանրին, 19-րդ դարի օպերա-բուֆֆին: Այն կարելի է համեմատել Օֆֆենբախի ստեղծագործությունների հետ: Ես կարծում եմ, որ դա այդ ավանդության շարունակությունն է»,- ասել է պետերբուրգյան պրեմերային ներկայացման նվագավար, Ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Լեոն Բոթսթայնը:
    Դիտվել է 46 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ