Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել է դերասան Յուրի Արոյանի մարմինը

06.20.2018

Սանկտ-Պետերբուրգի Պոչտամպտսակայա փողոցում գտնվող շենքերից մեկի երկրորդ հարկի երկսենյականոց բնակարանում հայտնաբերվել է հայտնի դերասան Յուրի Արոյանի մարմինը: Այդ մասին «nation-news.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հարևաններն իրավապահ մարմիններին հայտնել են, որ, իբր, վերջին շրջանում դերասանը չարաշահել է ոգելից խմիչքները: Ասենք որ դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն:

Դերասանը նկարահանվում էր ռուսական հեռուստատեսային սերիալներում, այդ թվում հանրահայտ «Կոտրած լապտերների փողոցը» կինոնկարում:

Յուրի Արոյանը ծնվել էր Վրաստանում:
    Դիտվել է 293 անգամ