Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այցելուն պետք է պահպանի ստվերների թանգարանի ոճը

06.21.2018


Սանկտ-Պետերբուրգի Կոնյուշնի փողոցում բացվել է Եվրոպայում առաջին ստվերների թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ըէ հղում անելով «iz.ru»-ին:

Թանգարանի բացումը նվիրվել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հիմնադրման 315 ամյակին: Այստեղ ներկայացված բոլոր ցուցանմուշները պատրաստված են «Shadow art» («Ստվերների արվեստ») տեխնիկայով:

«78.ru»-ի տեղեկացմամբ, այցելուներն այս նոր թանգարանում կտեսնեն Պետրոս 1-ին, լույս ու ստվերի միջոցով ստեղծված բաժանվող կամուրջներ, Նևա գետի առափնյան, արծվի թևերով և առյուծի գլխով առասպելական գրիֆոն և այլն:

Թանգարանի յուրաքանչյուր այցելու կարող է ստեղծել նաև սեփական ցուցանմուշը, սակայն մեկ պայմանով: Նա պետք է պահպանի թանգարանի ոճը և այդ պահանջին հարազատ լինելու համար հնարավորություն կունենա ծանոթանալ և զրուցել նոր մշակութային հաստատությունն ստեղծողների հետ:
    Դիտվել է 650 անգամ