Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փողոցային արթ-արվեստը անդրադարձել է ֆուտբոլային թիմի մարզիչին

06.22.2018

2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության տիրույթի վերածված Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոյի «Գորկովսկայա» կայարանից ոչ հեռու, Պուշկարյան այգում գտնվող տրանսֆորմատորի տնակի պատին հայտնվել է «Դու պարզապես տիեզերք ես, Ստաս» գրությամբ փողոցային արթ արվեստի մի գործ, որը պատկերում է այդ երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:

Գրաֆֆիտի ստեղծմանը մասնակցել են փողոցային նկարիչների «HoodGraff » խումբը և «Լենինգրադ» ռոք-համույթի ղեկավար Սերգեյ Շնուրովը, որի հեղինակած երգի տողերն էլ վերագրվել է խմբային մրցումներում իր թիմին 2 հաղթանակի հասցրած և հաջորդ փուլի՝ 1/8 եզրափակչի ուղեգրի հարցը աշխարհի ֆուտբոլի առաջնությունում գործնականում լուծած մարզիչին:

Ասենք, որ Պետերբուրգի բնակիչներն, ընդհանրապես, այդքան էլ հիացած չեն փողոցային արվեստի դրսևորումներով և հաճախակի են բողոքում այս կամ պատին հայտնված գրաֆֆիտի դեմ:Այս մեկը, սակայն, կարծես թե այդ հարցով բացառություն դառնալու միտում ունի:
    Դիտվել է 650 անգամ