Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

МХАТ-ի դպրոց-ստուդիան տոնում է իր հիմնադրման 70-ամյա հոբելյանը

11.12.2013

Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ)-ի դպրոց ստուդիան բոլորեց իր գործունեության 70 ամյակը,- հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Այդ տարիների ընթացքում այստեղ սովորել և ավարտել է թատերական արվեստի մեջ իրենց հետագա գործունեությունը պատկերացնող 2500 մարդ, որոնցից շատերը, իրոք, հետագայում դարձան մի քանի սերունդ հանդիսատեսների կյանքի ուղեկիցն ու պաշտամունքի առարկան: Այսօր դպրոց-ստուդիայի 3 ֆակուլտետներում սովորում են 250 ուսանող:

Այս կրթօջախում դասավանդման հատուկ ոճ է կիրառվում, կողմնորոշումը միշտ դեպի բարձր նպատակներն է և առաջադրվում են անսովոր գերխնդիրներ, այսինքն, այն՝ ինչ կարողացավ ավանդել դպրոց-ստուդիայի հիմնադիր Նեմերովիչ-Դանչենկոն:

70 տարի առաջ Վլադիմիր Իվանովիչ Նեմիրովիչ-Դանչենկոն նամակ գրեց երկրի կառավարությանը: 1943թ.-ին, Հայրենական Մեծ պատերազմի ամենաբորբոքուն շրջանում նա խնդրում էր մտածել գեղարվեստական թատրոնի ապագայի մասին և առաջարկում էր հիմնել դպրոց-ստուդիա:

Այսօր, այդ ուսումնական հաստատության 70-ամյակին, նույն հարկի տակ էին հավաքվել ոչ միայն նրանք, ովքեր հպարտանում են դպրոց-ստուդիայի պատմությամբ, այլև նրանք, ովքեր դարձել են այդ հաստատության արգասաբեր գործունեության ուղեկիցներն ամենատարբեր տարիներին:

Ռուսաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մենշովը նշել է , որ միայն դպրոցի երեք սաների՝ Օլեգ Եֆրեմովի, Վլադիմիր Վիսոցկու և Օլեգ Տաբակովի անուններն իսկ բավական են, որպեսսզի երևա, թե մշակութային ուղենիշի արժեք ունեցող ինչպիսի սաներ են դաստիարակվել այս հաստատությունում:
    Դիտվել է 536 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ