Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Աբրակադաբռա»-ն մինչև 36 տարեկանների սերնդի բնութագիր

06.26.2018

Մոսկվայում մեկնարկել է երիտասարդ արվեստի 6-րդ միջազգային բիենալեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այս միջոցառման հիմնական նախագիծը կոչվում է «Աբրակադաբռա»: Դրան մասնակցում են մինչև 36 տարեկան 50 արվեստագետներ: Նրանք բիենալեի մասնակիցներին և այցելուներին ներկայանում իրենց ստեղծած նկարներով, ինստալացիաներով, քանդակներով և տեսա-արթի ոլորտի աշխատանքներով:

Իսկ ընդհանրապես բիենալեն գործունեություն է ծավալում Ռուսաստանի մայրաքաղաքի տարածքում նախատեսված 50 հարթակներում: Բոլոր ներկայացված նախագծերը և իրադարձությունները խիստ բազմազան են ինչպես իրենց ձևաչափերով, այնպես էլ բովանդակությամբ: Միակ հանգամանքը, որը միավորում է այս բազմազանությունը մասնակիցների տարիքային սահմանափակումն է և փորձը գտնելու այն հարցի պատասխանը, թե ինչ է ապագայի արվեստը:

Այստեղ կտավին պատկերված ավանդական գեղանկարները հազվադեպ են, իսկ ակադեմիական քանդակագործություն ընդհանրապես չկա: Կան բազմաթիվ մուլտիմեդիական արվեստի ստեղծագործություններ, փորձարարություններ ռոբոտատեխնիկայի ոլորտում, site-specific art (աշխատանքներ, որոնք նախատեսված են կոնկրետ տարածության հետ համագործակցության համար):

Երիտասարդ արվեստի 6-րդ միջազգային բիենալեի կողմից արվեստի խնդիրներին մոտեցումների խտացված տիրույթը «Աբրակադաբռա» նախագիծն է: Անունը ցուցադրության համակարգող, իտալացի Լուկրեցիա Կալաբրոյի մտքի արգասիքն է: Ներկայացված 1,5 հազար հայտերից այս ցուցադրության համար ընտրվել են մի քանի տասնյակը: Այցելուն ինքն է որոշում ներկայացված անհասկանալի գեղարվեստական աբրակադաբռան դասավորելով ինչ-որ իմաստային կառուցվածքի հասնելու խնդիրը և դրան համապատասխան հաղորդագրության բովանդակությունը:

Օրինակ, իտալացի Ռիկարդո Ջակկոնիի «Տարափոխիկ կարգավիճակ» աշխատանքն իրենից ներկայացնում է սարսափելի տեսքի, գետնին ընկած խամաճիկ, որը թելերով կապված է առատաղին գտնվող մեխանիզմին: Հանկարծ բարձրանում է նրա ձեռքը, կամ մի փոքր ցնցվում է ոտքը... Երա՞զ է: Թե՞ ցնցումներ են: Իսկ, գուցե, կերպարը պարզապես հարբա՞ծ է:

Կամ այս նույն տարածքում տեղադրված «Լուսաբացից առաջ ամենամութ ժամը» աշխատանքը, որը հեղինակել է հույն արվեստագետ Վասիլիսա Պապագեորգիուն: Նա տարածությունը ձևավորել է ինչպես սրճարանի վաճառասեղանի սրահին հարող միջավայր, որը լրացրել է իբր թե այցելուների մոռացած իրերով՝ մատանի, փոքրիկ ճամպրուկ, ձեռքի ժամացույց... Երեկոն անցյալ է, մնացել են կայացած զվարճանքի բեկորները...

«Աբրակադաբռայի» ցանկացած ընդհանրացում կունենա հարդարման, միջամտությամբ գեղեցկացնելու էֆեկտ: Գաղափարական կամ գեղագիտական միասնական վեկտորի բացակայությունը այս ցուցադրանքի գեղարվեստական գլխավոր բնութագիրն է, իսկ գուց և այդ գործերը ներկայացնող սերնդի բնութագիրը:
    Դիտվել է 887 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ