Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դառնալ թատրոնի չեմպիոն

06.28.2018

Բրիտանացի 24 թատերական գործիչներ, որպես մշակույթի նվիրյալներ որոշել են հանդես գալ «Կենդանի թատրոնի անցյալը, ներկան և ապագան» պաշտպանող դեսպանի իրական և գործնական դերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thestage.co.uk»-ին:

Նրանց նախաձեռնությունը, որ ստացել է «Հավատ թատրոնին» անվանումը, մտադիր է մշակույթի այս ոլորտին աջակցությունը նյութականացնել դրամաշնորհներն ավելացնելու և հավատը ամրապնդելու ճանապարհով:

Նրանք նշում են, որ բրիտանական օրեսդրությունը նկարագրում է բեմական գործունեությունը որպես «աշխատանքի հիմնական հանգամանք» և, ուրեմն, Մեծ Բրիտանիան պետք է ապագայում կարևոր դեր խաղա թատրոնների տոնի և պաշտպանության գործում:

«Մանկության տարիներին ինձ պարբերաբար ուղարկում էին թատրոն՝ առավել մտերմիկ տարածություն, այնպիսիք, ինչպիսիք էին «Երիտասարդ Վիքը», «Գրինվիչի խաղատուն», «Մացառ և դարպաս» թատրոնները, ինչպես նաև պատմական հիանալի վայրեր, այնպիսիք, ինչպիսիք էին Ազգային թատրոնը և Ուինդեմի թատրոնը»,- նշել է «թատրոնի դեսպանների» խմբի անդամ Ջուդ Լոն: Նա նաև ընդգծել է, որ այլ մարդկանց հետ կենդանի ելույթի փորձի փոխանակությունը հնարավորություն է տալիս արտիստին իրեն զգալ ոլորտային համայնքի մասնիկ, որը, ըստ նրա, դերասանի համար ունի հիմնարար նշանակություն՝ անհատ լինելու սեփական հատկանիշները զգալու համար:

Ասենք, որ թատրոնը որպես յուրահատուկ մշակութային հավատի տարածք պաշտպանելու կոչված «դեսպանների» ցուցակում ընդգրկված են ինչպես դերասաններ, այնպես էլ դրամատուրգներ, թատրոնի վարչական գործերն ապահովող պատասխանատու աշխատակիցներ, հեռուստամեկնաբաններ և այլն:

Նրանց բոլորին անհանգստացնում է այն հանգամանքը, որ դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների ծրագրերը շատ են ծանեաբեռնված, իսկ Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում թատրոնները փակվում են կամ հայտնվել են անհետանալու սահմանին մոտ: «Հավատ թատրոնին» նախաձեռնությունը ձգտում է ազդել և գրավել լրացուցիչ միջոցներ՝ հուսալով այդ կերպ մեծացնել թատրոններին ցուցաբերվող օժանդակության ծավալը:
    Դիտվել է 1075 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ