Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի արահետը կհամալրվի Ռոբերտ դե Նիրոյի և էլի մի շարք անվանական աստղերով

06.28.2018


Հոլլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն և ռեժիսոր Գիլերմո դել Թորոն կունենան իրենց անվանական աստղերը ամերիկյան կինոյի «մայրաքաղաքի» Փառքի արահետում: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Անվանական աստղեր կունենան նաև Դենիել Քրեյգը, Էնն Հեթուեյը, Լուփիտու Նիոնգոն, Ալեն Արքինը, Քրիստիան Բելլը և էլի մի շարք դերասաններ: Թե երբ կկայանա անվանական աստղերի բացման արարողության օրը դեռ հայտնի չէ:

Հոլլիվուդի Փառքի արահետը, որ գտնվում է Լոս-Անջելոսում, հիմնադրվել է 1958թ.-ին, երբ այնտեղ տեղադրվեց առաջին անվանական աստղը՝ նվիրված դերասան Փրեսթոն Ֆոսթերին: Այսօր արդեն այդ ճեմուղում կա 2,6 հազար աստղ:
    Դիտվել է 632 անգամ