Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արդեն 200 տարի է, որ ետ է պահանջում Էլջինի մարմարները

06.29.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը, որը նախօրեին իր առաջին բանակցություններն է անցկացրել Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ, լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը բրիտանական վարչապետից ետ է պահանջել Պարթենոնի այն մարմարե քանդակները, որոնք 19-րդ դարում Աթենքի Ակրոպոլիսից անօրինականորեն տարվել են Լոնդոն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին

«Այդ մարմարները («Էլջինի» մարմարները-խմբ.) պատկանում են համաշխարհային մշակութային ժառանգությանը, սակայն նրանց իսկական տեղը Պարթենոնում է: Այնտեղ, որտեղ դրանք ստեղծվել են»,- ասել է Ալեքսիս Ցիփրասը:

Աթենքը, արդեն 200 տարի է, որ Լոնդոնից ետ է պահանջում Էլջինի մարմարները:

Ժամանակակից պատմության մեջ այդ հիմնախնդիրն առաջին անգամ միջազգային մակարդակով 1982թ.-ին բարձրացրել է արտիստուհի, Հունաստանի նախկին մշակույթի նախարար Մելինա Մերկուրին: Իսկ 2009թ.-ին, Ակրոպոլիսի թանգարանին հարակից 20 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թանգարանային սրահների բացումից հետո, խնդիրը վեր բարձրացվեց նոր ուժով:

2014թ.-ին Հունաստանը սկսեց գործընթաց Հունաստանից անօրինական դուրս տարված և Բրիտանական թանգարանում մինչև այսօր էլ ցուցադրվող մարմարե քանդակները վերադարձնելու նպատակով: Այդ գործի մեջ ներքաշվեցին միջազգային հանրությունը, UNESCO-ն և իրավաբաններ: Գործընթացը ստացավ «Return, Restore, Restart» («Վերադարձնել, վրատեղադրել, վերականգնել») նշանաբանը:

Սակայն բրիտանական կողմը հրաժարվում է ընդառաջ գնալ Հունաստանին:

«Մենք գիտենք բրիտանական դիրքորոշումը, բայց գլխավորն այն է, որ մեր փորձերը շարունակվում են: Ժամանակի ընթացքում մենք կգտնենք Հունական արդար դիրքորոշման ավելի շատ կողմնակիցների»,- հայտարարել է Ալեքսիս Ցիփրասը:
Հին հունական արվեստի ստեղծագործությունները այդ երկրից դուրս են տարվել 10 տարվա ընթացքում (1802-1812թթ.): Այդ անօրինական գործարքի նախաձեռնողը եղել է Օսմանյան Թուրքիայում անգլիական դեսպան, լորդ Էլջինը, որը թույլտվություն է ստացել Ակրոպոլիսից վերցնել « գրություններով և կերպարներով մի քանի քարակտոր»: Այդ թույլտվությունը նա ստացել է թուրքական կայսրությունից, որն այդ ժամանակ դեռ իշխում էր Հելլադայի վրա:

Միայն 1802թ.-ին, լորդ Էլջինը Անգլիա է ուղարկել 12 քանդակ, զարդաքանդակված մարմարե սալաքարեր և Պարթենոնի ճակատամասը զարդարող այլ բեկորներ:: Ակրոպոլիսի մարմարյա արժեքների դուրսբերման ողջ պատմությունը շատ լավ փաստաթղթավորված է:

Այսօր Լոնդոնում է գտնվում Պարթենոնը զարդարող քանդակագործական աշխատանքների 50 տոկոսը:

Մեծ Բրիտանիան պնդում է, որ մարմարե գլուխգործոցների տեղափոխությունն իրականացվել է այն ժամանակների իրավական նորմերին համապատասխան և դրանք Բրիտանական թանգարանում պահվում են լիովին անվտանգ պայմաններում և բաց են բոլոր անվճար այցելել ցանկացողների համար:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 854 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ