Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջուլիետայի զարմիկ Տիբալթը ձախողել է քննությունները Բրիտանիայի դպրոցներում

07.05.2018


Բրիտանացի մասնագետներն առավել, քան աշխարհում որևէ այլ մեկը, համոզված են, որ դասական գրականության չիմացությունը կարող է ուղղակի ծանր հարված հասցնել սեփական գրպանին: Այդ հարցով նրանք համոզվել են իրենց դառը փորձով, երբ երկրի քննական հանձնաժողովը տուգանվեց 175 հազար ֆունթ սթեռլինգով, այն բանի համար, որ խառնել էր շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության հերոսներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

2017թ.-ի մայիսին բրիտանիայի ավագ դասարանների ավելի քան 14 հազար դպրոցականներին գրականության քննության ժամանակ, այլոց թվում տրվել է նաև այսպիսի հարց. «Ինչպես է Շեքսպիրի պատումի մեջ Կապուլետիների նկատմամբ Տիբալթի ատելությունն ազդում պիեսի վերջի վրա»:

Տիբալթը Ջուլիետայի զարմիկն ու սինյորա Կապուլետիի եղբորորդին է: Նա՝ ինքը, այդ ընտանիքի անդամ է և որևէ ատելություն զգացում նրա նկատմամբ չունի: Եվ բնականաբար, Տիբալթի ատելության մասին հարցը պետք է հասցեագրվեր Մոնտեքյուներին, նրա զարմուհուն սիրահարված Ռոմեոյի ընտանիքին:

Հարցի հեղինակները շփոթել են այդ երկու ընտանիքները, որոնց միջև գոյություն ունեցող թշնամանքը համաշխարհային գրականության հանրահայտ սյուժեներից է:

«Ի՞նչ է նշանակում անունը: Վարդը բուրում է վարդի պես, կուզես անվանիր այն վարդ, կուզես՝ ոչ»,- ինչպես հայտնի է սրանք Ջուլիետայի խոսքերն են: Սակայն այս տրամաբանական դիտարկումը դժվար թե այժմ մխիթարի քննություն ընդունողներին: Հանձնաժողովին այցելել է Բրիտանիայում քննությունները կարգավորող կառավարական ստուգող կազմակերպությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում հրապարակվել է մի հայտարարություն, որտեղ նշվել է, որ քննական հարցը զուրկ է իմաստից, իսկ քննաթերթիկը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

Քննական հանձնաժողովի անհասկանալի սխալը սոցիալական համացանցում դարձել է ծաղրալից բազմաթիվ գրառումների պատճառ: «Ինչպես կարելի է մեզնից պահանջել սովորել 15 պոեմ, երկու պիես և մեկ ողբերգություն, եթե անգամ իրենք չգիտեն , որ Տիբալթը Կապուլետի է»,- քննություններից հետո գրել է մի աշակերտուհի:

«Չեմ կարողանում հավատալ, թե ինչպիսի աղետալի սխալ կար գրականության քննաթերթիկներում: «Ռոմեո և Ջուլիետայի» մասին հարցն ուղղակի զվարճանք էր»,- հայտարարել է Դպրոցների ղեկավարների միության առաջնորդ Ռասսել Հոբբին ՝ տարակուսելով, թե քննողները դրանից հետո ինչպե՞ս են գնահատականներ նշանակելու:

Ի վերջո, քննական հանձնաժողովը ներողություն է խնդրել դպրոցականներից, ծնողներից և մանկավարժներից:

Վերջում ավելացնենք, որ այդ քննական հարցաթերթիկները հեղինակել է Բրիտանիայում դպրոցական քննությունները կազմակերպող հայտնի հանձնաժողովներից մեկը ՝ OCR-ն, որի մեջ են ընդգրկված նաև Օքսֆորդի և Քեմբրիջի կրթական հայտնի հաստատությունների ներկայացոքւցիչները:
    Դիտվել է 49 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ