Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե բուքերյան մրցանակը» շնորհվեց 1992թ․ին գրված վեպին

07.09.2018

Կանադացի գրող Մայքլ Օգրվանթաջեն դարձել է «Ոսկե բուքերյան մրցանակի» դափնեկիր; Նրա 1992թ․֊ին հրապարակած «Անգլիացի հիվանդը» վեպը ճանաչվել է այս մրցանակաբաշխության անցած 50 տարիների լավագույն վեպը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղսում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Անգլիացի հիվանդը» այն հազվադեպ վեպերից է, որը թափանցում է մաշկի տակ և ստիպում է, որ ընթերցողը կրկին ու կրկին վերադառնա՝ դեպի այն՝ յուրաքանչյուր անգամ կրկին զարմանալու և հիանալու համար»,֊ հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ ասել է ժյուրիի անդամ, բրիտանա֊պակիստանցի գրող Քամիլա Շամսին;

Անցած 50 տարիների լավագույն գիրքն ընտրվել է բաց քվեարկությամբ; Իսկ քվեարկության էին դրված 5 գիրք;

«Անգլիացի հիվանդը» վեպի հիման վրա 1996թ․֊ին բրիտանացի ռեժիսոր Էնթնի Մինգելան նկարահանել է նույնանուն ֆիլմ, որն արժանացել է ինը «Օսկարի»։

Վեպի գործողությունները տեղի են ունենում իտալական մի մենաստանում, որտեղ հրդեհի հետևանքով այրվածքներ ստացածին խնամում է կանադացի գթության քույրը։ Դեպքերը տեղի են ունենում երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին՝ հյուսիսային Աֆրիկայում, որտեղ միմյանց դեմ պատերազմում էին, մի կողմում՝՝ անգլո֊ամերիկյան , մյուսում՝ իտալա֊գերմանական բանակները։

Հիշեցնենք, 2018թ․֊ին մրցույթը «նվիրված է Բուքերյան մրցանակի» 50-ի ամյակին;
    Դիտվել է 291 անգամ