Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արոնոֆսկին առաջին անգամ իրեն անպաշտպան է զգացել Հայաստանում

07.10.2018

Համաձայն ռուսական «tvkultura.ru»֊ի Երևանում վարդավառի տոնակատարության օրը մեկնարկած ավանդական «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին մասնակցող հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին խոստովանել է, որ հայկական ջրատոնը, որի ակամա մասնակիցներից է դարձել նաև նա, իր համար դարձել է «սթափեցնող» դաս; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը;

«Ինձ հաճախ են մեղադրում այն բանում, որ իմ ֆիլմերն ագրեսիվ են; Ես կարծում եմ դա այդպես է այն պատճառով, որ ծնողներս ինձ շրջապատել են այնպիսի սիրով, որ ես միշտ զգացել եմ ինձ առավելագույնս պաշտպանված և այդ պատճառով էլ՝ շատ ազատ։ Հենց եկա Հայաստան, ինձ սկսեցին հետապնդել ջրով լի ամաններով երեխաներ։ Ես առաջին անգամ ինձ զգացի անպաշտպան»,֊ խոստովանել է Արոնոֆսկին։

Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 9֊ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 15֊րդ միջազգային կինոփառատոնը։ Այս տարի կինոստուգատեսի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել է 27 ֆիլմ, որոնք ներկայացնում են աշխարհի 9 երկրներ։
    Դիտվել է 227 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293