Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև այժմ հայտնաբերված տեքստերից ամենահինը

07.10.2018

Հունաստանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են կավե հին սալիկ, որի վրա փորագրված են «Ոդիսական» պոեմի մի քանի տողեր; Ըստ մասնագետների, գտածոն Հոմերոսի այդ անմահ ստեղծագործությանն առնչվող մինչև այժմ հայտնաբերված տեքստերից ամենահինն է; Այդ մասին Հունաստանի մշակույթի նախարարության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը հղում անելով «РИА новости»-ին։

Գտածոն հայտնաբերել է հույն և գերմանացի հնագետներից կազմված գիտական արշավախումբը՝ Պելոպոնես թերակղզում, Օլիմպիոս լեռան վրա կատարած պեղումների ժամանակ։

Հայտնաբերված կավե սալիկի վրա գրված է «Ոդիսականի» 14-րդ երգից 13 տող, որտեղ նկարագրվում է, որ Իթաքեի թագավորը, արդեն ժամանել է հայրենի կղզի և դիմում է խոզարած Էվմեյին։

Նախնական ուսումնասիրությունները հանգեցրել են այն կարծիքին, որ կավե սալիկը թվագրվում է մեր թվարկության 3֊րդ դարին, Հունաստանում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանին։
    Դիտվել է 243 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273