Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փարիզի հռչակավոր թատրոնում ձևավորված խաղացանկային ավանդները

07.11.2018


Այսօր և վաղը, հուլիսի 11֊ին և 12֊ին, Փարիզի ազգային օպերայի և բալետի թատրոնը Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կներկայացնի մեկական գործողությամբ 4 բալետային ներկայացում; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին;

Եվրոպական բալետային թաերախումբը ժամանակակից խորեոգրաֆիայի դասական Հանս վան Մանենի և համեմատաբար երիտասարդ նրա գործընկերների՝ Հոֆեշ Շախթյորի, Սիդի Լարբի Շարքաուի և Քրիսթալ Փայտի ընթերցմամբ կներկայացնի դասականի վրա հենվող Փարիզի հռչակավոր թատրոնում ձևավորված խաղացանկային ավանդները, նրա կողմից նոր ձևերի և պլաստիկական լուծումների որոնման գործընթացները;

Առաջինը կներկայացվի իռլանդացի խորեոգրաֆ Հանս վան Մանենի բեմադրած «Երեք գնոսիանները», ըստ Էրիկ Սաթի երաժշտության; Սա վարպետի առավել հայտնի աշխատանքներից է, որը նա բեմադրել է 1982թ․֊ին։ Իսկ ընդհանրապես Հանս վան Մանենը բեմադրել է 120 բալետ, որոնցից առավել մեծ հաջողությունները հեղինակն արձանագրել է հատկապես բալետային մանրապատումների ոլորտում, որոնք բնորոոշվում են դասական գծերի նկատմամբ հավատարմությամբ և մաթեմատիկորեն պարզ ու ճշգրիտ հաշվարկված կոմպոզիցիայով։

Երկրորդ ներկայացումը բեմադրել է Սիդի Լարբի Շարքաուին; Այն խորեոգրաֆը ստեղծել է ըստ Քլոդ Դեբյուսիի և Նիթինա Սոունիի երաժշտության; Ծագումով Մարրոկոից, այսօր, արդեն, բելգիացի պարող և խորեոգրաֆ Շարքաուին իր 2009թ․֊ին ստեղծած «Վաֆն» բալետում միահյուսել է տարբեր մշակույթները, ոճերը և ուղղությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով զարմացնելու իր մեծ կարողությունների մասին տարածված կարծիքը։

Երրորդ բալետի հեղինակը իսրայելցի խորեոգրաֆ Հոֆեշ Շախթյորն է, որն ․այսօր իր ուրույն տեղն ունի ժամանակակից ավանգարդիզմում; «Նրա ձեռագիրը առանձնանում է հատուկ զգացմունքայնությամբ և փորձարարի համարձակությամբ, որը չի երկնչում շոշափել սուր հարցադրումները և խառնել ոճերը; Այդ որակները լիովին արտահայտված են նրա բալետում»,֊ նշել են Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում։

Փարիզյան բալետի չորրորդ աշխատանքը կներկայացնի կանադացի խորեոգրաֆ Քրիսթալ Փայտը; Ըստ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակների» մոտիվների, կոմպոզիտոր Մաքս Ռիխթերի ստեղծած երաժշտության, խորեոգրաֆը բեմադրել է «Տարվա եղանակների կանոնը» բալետը։ 2017թ․֊ին Քրիսթալ Փայտն այս ներկայացման համար արժանացել է «Բենուա դե լա դանս» միջաղգային մրցույթի դափնեկրի կոչման։
    Դիտվել է 10 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ