Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում մեկնարկեց Այվազյանական թատերական հանրապետական երկրորդ փառատոնը

11.13.2013

Այսօր Երանում մեկնարկեց Այվազյանական թատերական հանրապետական երկրորդ փառատոնը:

«Փառատոնը բացի այն, որ մշակութային մեծ իրադարձություն է, նպատակ ունի Հայաստանում, հետագայում նաև Արցախում և արտերկրում գործող թատերախմբերի խաղացանկերում ավելացնել դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները: Փառատոնի ձևաչափը ներկայացուցչական է: Ներկայացումնները տեղի կունենան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնի օրերին նախատեսվում են բաց քննարկումներ իրականացնել ոլորտի ներկայացուցիչների հետ»,- հաղորդել է փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյան:

Փառատոնը կազմակերպվել է «Աղասի Այվազյան» հիմնադրամի, Երևանի թատրոնի և կինոյի ուսումնական թատրոնի ուժերով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնն, ըստ էության, մեկ հեղինակի նվիրված միջոցառում է, ում ստեղծագործությունների բեմական տարբերակները հանդիսատեսին կներկայացնեն 12 թատերախմբեր, որոնք ներկայացնում են հանրապետության բոլոր մարզերը:

Նշենք, որ համանման առաջին փառատոնը տեղի է ունեցել 2010թ.-ին: Ի տարբերություն առաջինի, երկրորդ փառատոնը աչքի է ընկնում իր հնչեղությամբ և հանրապետության ավելի շատ թվով մարզերի մասնակցությամբ, ասել է փառատոնի տնօրեն Էդիկ Բարսեղյանը:

Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 18-ը:Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:
    Դիտվել է 490 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ