Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատնեշել ազգայնամոլական շարժումների և ավտորիտար իշխանությունների ճանապարհը

07.18.2018


Վենետիկի Ջուստինյան Պալացոյում օրերս կայացած մամլո ասուլիսում հայտարարվել է, որ հանրահայտ բիենալեն 58֊րդ անգամ կկայանա 2019թ․֊ի մայիսի 11-24֊ը;; Արվեստի ավանդական, բայց նորարական մեծ ներուժ պարունակող միջոցառումն այս անգամ կանցկացվի «Թող որ դու ապրես հետաքրքիր ժամանակներում» թեմատիկ խորագրի ներքո։

Այս թեման ազդարարել են Վենետիկյան բիենալեի տնօրեն Պաոլո Բարատտան և 58֊րդ բիենալեի համակարգող Ռալֆ Ռուգոֆֆը։

Բիենալեի խորագիրը հիշեցնում է բրիտանացի քաղաքական գործիչ Օսթին Չեմբեռլենի 1930֊ական թվականներին հիշատակած, եվրոպացիների կողմից մտածած «Թող դու ապրես անցումային ժամանակներում» չինական անեծքը։ Ըստ բիենալեի կազմակերպիչների․ «Կարծես ակնհայտ է, որ այդ անեծքը ընկել է մեզ վրա»։

«Մեր օրերում, երբ թվային ֆեյք նորությունների և «այլընտրանքային փաստերի տարածումը խժռում են քաղաքական համապատկերը և վստահությունը, որից այն կախված է, արժե կանգ առնել, որպեսի վերիմաստավորենք մեր կոորդինատների համակարգը։ Թեև, 58֊րդ միջազգային գեղարվեստական ցուցահանդեսը չի ունենալու թեմա, որպես այդպիսին, նրա մասնակիցները ուսումնասիրում են արվեստը, որպես զբաղմունք և դիտարկում են դրա սոցիալական դերակատարությունը՝ հաճույք պատճառել և, միաժամանակ, խթանել քննադատական մտածողությունը»,֊ նշել է Ռուգոֆֆը։

Ըստ նրա, արվեստի համար կարևոր է խոստովանել, որ «այն չի կարող իր ուժը կիրառել քաղաքականության ոլորտում» և պատնեշել ազգայնամոլական շարժումների և ավտորիտար իշխանությունների ճանապարհը։ Սակայն արվեստը կարող է արթնացնել մարդկանց, դրդել հասկանալու օբյեկտները, ընկալելու կերպարների և իրավիճակների բացահայտումները։

Վենետիկյան 58֊րդ բիենալեի համակարգողը նաև ընդգծել է, որ իր ներկայացրած ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ թե օբյեկտները, այլ ներքին ու արտաքին մշակութային սահմանների մասին այն հարցերը, որոնք բարձրացնում են այս միջոցառման միջոցով։
    Դիտվել է 655 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ