Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տ․Տարասովա․ «Ձայնի երանգը, առոգանությունը կախված են օրվա նկարից»

07.18.2018


Այն արտիստները, որոնք մտասևեռված են իրենք իրենց վրա, սկսում են տեղապտույտ անել; Նրանց անհրաժեշտ է տեսողական ցնցում, ոչ այն դեպքի պայմանով, երբ քննադատները քննարկում են նրանց գործերը (դա ինքնին կարևոր գործընթաց է), բայց և այն ժամանակ, երբ նրանք տեսնում են իրենց գործընկերների դերասանական մակարդակը։ Առաջանում է բոլորովին այլ էներգիա («ես էլ եմ այդպես ցանկանում» ) և, որպես հետևանք՝ շարժումը․․․

Վարպետության դասերին, այլ եղանակների հետ, իր ունկնդիրներին դերասանական աշխատանքի որակը բարձրացնելու նաև այս բանաձևն է առաջարկում Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի դասախոս Տատյանա Տարասովան։Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «.teatral-online.ru»֊ին։

Նրա ասելով, դերասանը պետք է ինչ֊որ բան փոխելու և մշտական բացահայտումներ անելու պահանջարկ ունենա։ Իսկ դրա համար կարևոր է սովորել զարմանալ։ Քանի որ, եթե դու չես զարմանում նյութով, ռեժիսորական լուծումով, գործընկերով, ճակատագրի շրջադարձով, ապա կորցնում ես կապը ստեղծագործության հետ։

Եթե դու արթնանում ես առավոտյան և չես սկսում քեզ «հորինել» (սկսած հագուստից մինչև օրվա ռեժիմ, մինչև ինչ֊որ արարքներ) , ապա շռայլում ես ստեղծագործական կարողությունը։ Ըստ Տարասովայի դերասանական թրեյնինգը գոյություն ունի հենց այն բանի համար, որպեսզի բացահայտվի, զգացվի այն՝ ինչը քո մասին ինքդ էլ վատ գիտես։

Նա առաջարկում է, որակի բարձրացման խնդիրների լուծումն ու պատասխանները փնտրել ոչ թե դասագրքերում, այլ՝ պրակտիկայում; «Այստեղ ամեն ինչ կախված է պրակտիկայից և գործիքակազմից․,֊ ասում է Տատյանա Տարասովան։

Նրա կարծիքով, դերասանը կարող է հասնել վարպետության որոշակի մակարդակի, եթե նրա մեջ կա հետաքրքրասիրության գեն։

Իսկ, ընդհանրապես, դերասանական գործում անկարելի է որևէ բան պարտադրել։ Նա բերում է այսպիսի օրինակ․ « Բայկալ լճի կենտրոնում կա Օլխոն անունով կղզի և Խուժիր անունով ավան; Այնտեղ բնությունը ցնցող է։ Եվ բնանկարները մշտապես փոխվում են։ Ճիշտ այդպես է նաև թատրոնում։ Չի լինում երկու միանման ներկայացում։ Այն միշտ փոխվում է արտիստի հետ, որովհետև խոսում է ողջի մասին։ Բնությունը փոփոխական է։ Այդպես է նաև մեր գործի մեջ՝ ձայնի երանգը, առոգանությունը կախված են օրվա նկարից»։
    Դիտվել է 1016 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ