Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ապոլոն֊11»֊ի մեկնակը տեղի կունենա օգոստոսի վերջին՝ Վենետիկից

07.19.2018

Վենետիկի 75֊րդ միջազգային կինոփարատոնը կմեկնարկի 2018թ․֊ի օգոստոսի 29֊ին։ Այդ մասին «tvkultura.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

ժյուրին կգլխավորի այս հեղինակավոր կինոստուգատեսը նախորդ տարի հաղթարշավով ավարտած Գիլերմո դել Թորոն;

Փառատոնի ծրագիրն ամբողջությամբ կազմակերպիչները խոստացել են հրապարակել հուլիսի 25֊ին։ Իսկ առայժմ նրանք հրապարակել են ֆիլմի անունը, որով կմեկնարկի փառատոնը;

Խոսքը ռեժիսոր Դեմյեն Շազելլի «Մարդը լուսնի վրա» ֆիլմի մասին է, որը պատմում է տիեզերագնաց Արմսթրոնգի և ամերիկյան «Ապոլոն֊11» տիեզերանավի հայտնի առաքելության մասին։
    Դիտվել է 271 անգամ