Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օգնում է տրանսցենդենտալ մեդիտացիայի տեխնիկան

07.21.2018



«Մեր օրերում ես տեսնում եմ , որ գեղարվեստական ֆիլմերը հիմնախնդիրներ ունեն։ Կինոհանդիսատեսը հաճախում է միայն բլոքբասթերներ դիտելու։ Արթ֊հաուսի համար սկսվել են տխուր ժամանակներ․,֊ այս օրերին Լատվիայում ընթացող «Jurmala Art Fair-2018» միջազգային գեղարվեստական տոնավաճառի մասնակիցների հետ տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչը։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Լինչը կարծում է, որ նոր արթ֊հաուսի վայր է դարձել կաբելային հեռուստատեսությունը ։ Ըստ նրա այդ միջավայրում շատ ազատություն կա; Այնտեղ կա հնարավորություն շարունակելու պատմել պատմություններ։ «Ինձ համար դա ինովացիաների և ազատ աշխատանքի տեղ է»։

Ռեժիսորը ասել է, որ իր արվեստում չի կողմնորոշվում հրատապ թեմաներով; «Նվազագույնը պահանջվում է մեկ տարի, հաճախ նաև երկու֊երեք տարի, որպեսզի ֆիլմ պատրաստես։ Աշխարհը աստիճանաբար փոխվում է։ Այնպես որ, եթե ֆիլմ եք պատրաստում այժմյան գաղափարներով, ապա դրա ավարտի պահին, աշխարհն արդեն դառնում է ուրիշ; Ինձ համար կարևոր է ազնիվ լինել գաղափարի հանդեպ, որը ես արտահայտում եմ»։,֊ ընդգծել է Լիմչը։

Նա ասում է, որ եթե ձեզ դուր է գալիս պատմությունը, եթե այն ձեզ թվում է լավը և այն արտահայտելը ձեզ թվում է կարևոր, ապա դա հենց այն է․․․ «Պատմեք դա աշխարհին, որևէ այլ հսկիչ այստեղ չկա»,֊ համոզված է ռեժիսորը։

Նոր ստեղծագործական գաղափարներ գտնելուն Լինչին օգնում է տրանսցենդենտալ մեդիտացիայի տեխնիկան։ Նա հիշում է, որ ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ինքը այդ գործի ապագայի համար շատ անհանգստություններ էր ունենում; Հենց այդ ժամանակից էլ սկսել է զբաղվել մեդիտացիայով; Դա օգնել է; Անհանգստության զգացումն անցել է։ Աշխատանքը շարունակելու համար սկսել են առաջ գալ շատ նոր գաղափարներ։ Նա կրկին վերագտել է ինքնավստահությունը։

Լինչը կոչ է անում բոլորին զբաղվել մեդիտացիայով։ Դրա համար, ըստ նրա, կպահանջվի 4 օր։

«Jurmala Art Fair-2018» միջազգային գեղարվեստական տոնավաճառը Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկել է հուլիսի 18֊ին և կավարտվի 22-ին։

Դևիդ Լինչը ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ է։ Նա Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենի» և Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր է; Նկարահանել է 10 լիամետրաժ ֆիլմ և դրանցից շատերը համարվում են կինոյի դասական նմուշներ («Մ)արդ փիղ»` 1980թ․, «Երկնագույն թավիշ»՝ 1986թ․, «Սրտով վայրիները»՝ 1990թ․)

Կինոքննադատների կարծիքով Լինչը կանխել է այնպիսի ֆենոմենների ի հայտ գալը կինոյում, ինչպիսիք են Քվենթին Թարանթինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը,Քոեն եղբայրները։ Նա առավել մասսայական արվեստագետ դարձավ 1990 ֊1991թթ․ նկարահանված «Թվին Փիքս» սերիալից հետո։
    Դիտվել է 631 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ