Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օժանդակել հատկացված ֆինանսական միջոցները վերադարձնելու պայմանով

07.26.2018

Հայաստանը և Ռուսաստանը համատեղ նախագծերին օժանդակելու համար կարող են ստեղծել Կինոյի հիմնադրամ։ Այդ մասին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կարծիքն է փոխանցում «taglur.am»֊ը՝ հղում անելով «РИА новости»-ին։

«Մենք ունենք համատեղ կինոնախագծեր։ Մի քանի տարի առաջ թողարկվեց «Երկրաշարժ» ֆիլմը, այս տարի «Սպիտակը», որը Մոսկվայի վերջին միջազգային կինոփառատոնում ստացավ «Արծաթե Գեորգիի» մրցանակ՝ ռեժիսորական աշխատանքի համար»,֊ ասել է Մեդինսկին և նշել, որ երկու երկրներում կան շատ ընդհանուր թեմաներ, որոնք կարող են դրվել այս կամ այն կինոժապավենի հիմքում։

Մեդինսկին ասել է, որ ընդհանուր կապիտալով հիմնադրամը կարող է հանդես գալ ինչպես ֆիլմի պատվիրատուի դերում, այնպես էլ դրա առաջխաղացման մեջ ունենալ ներդրում։ Նա նշել է, որ այսպիսի հաստատության մեխանիզմը կարող է լինել շատ պարզ, «առանց բյուրոկրատական վերին կառույցների»։

Ռուսաստանի մշակույթի նախարարը ընդգծել է, որ նոր կառույցը կարող է «լինել իրավաբանական անձ, որը տնօրեն կունենա հայկական և ռուսական կողմերում, որոնք կորոշեն, թե որ նախագծերին օժանդակեն»։ Մեդինսկին նաև նշել է, որ հիմնադրամի կողմից օժանդակություն ստացող կինոնկարները կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն ժապավեններ։

Նախարարը բացատրել է, որ կոմերցիոն նկարներին հիմնադրամը կարող է օժանդակել հատկացված ֆինանսական միջոցները վերադարձնելու պայմանով։ Միաժամանակ կարելի է քննարկել մասնավոր֊պետական կազմակերպություն ստեղծելու հարցը։ Նա ընդգծել է, որ «մենք կարող ենք ընդգրկել ոչ միայն հայկական և ռուսական հանդիսասրահները, այլև միավորել ջանքերը մեր կինոնկարները արտասահմանում առաջ մղելու նպատակով, քանի որ ռուսական և հայկական սփյուռքն աշխարհում բավականին մեծ է»։

Ռուսաստանցի իր գործընկերոջ այս գաղափարը ողջունել է նաև Հայաստանի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ «Պետք է հասկանալ, թե ինչպիսի քայլեր պետք է նախաձեռնել այդ ուղղությամբ, հասկանալ ձևաչափը և այն, թե ինչպիսի մարդկային և ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ,֊ նշել է Մակունցը և հույս հայտնել, որ այդպիսի կազմակերպությունը կարող է նպաստել նոր տաղանդավոր ռեժիսորների ի հայտ գալուն։
    Դիտվել է 733 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ