Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ բառը շատ մոդայիկ է

07.26.2018

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, Ներառական մշակույթի ասոցիացիան նախաձեռնել է «Ձեռքը պատին» անունով մի ծրագիր , որի միջոցով տեսողական սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են պատկերացում կազմել փողոցային արվեստի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «tvkultura.ru»֊ին։

Փողոցային արվեստի վեց ստեղծագործություններ ապահովվել են Բրայլի տառատեսակով շարադրված բացատրական տեքստով և ձայնային ուղեկցորդով, որը մատչելի է դառնում բջջային հեռախոսի միջոցով։ Բոլոր նկարները պատկերված են քաղաքի կենտրոնում գտնվող տարբեր շինությունների պատերին, որտեղ, սովորաբար, շատ զբոսաշրջիկներ են լինում։

Կազմակերպիչները նշում են, որ իրենց նախագիծը կօգնի ոչ միայն սահմանափակ հնարավորությամբ մարդկանց, այլև բոլորին, ով կցանկանա զգալ արվեստը ընկալելու նոր և անսովոր եղանակ։

«Այսօր շատերն են խոսում ներառականության մասին։ Այդ բառը շատ մոդայիկ է։ Սակայն, ես երբեմն հասկանում եմ, որ մարդիկ այն արտաբերում են առանց խորհելու այն մասին, որ կան այնպիսիք, որոնց համար ներառականությունն իրոք անհրաժեշտ է։ Մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ և մենք երջանիկ ենք դա տրամադրել նրանց»,֊ ասել է նախագծի համակարգող Մարիա Իրենե Ալկալդեն։
    Դիտվել է 124 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ