Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կեսօրը հրանոթային կրակոցով ազդարարելու սովորությունը

07.27.2018



Այսօր, հուլիսի 27֊ին, Կրոնշտադում մշտապես կայանած ծովային նավատորմի «Բեսպոկոյնի» («Անհանգիստ») ականակիրը վերածվել է թանգարանի։ Այսօրվա վիճակով դա Ռուսաստանի ամենամեծ Նավ֊թանգարանն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «РИА новости»-ին։

«Յուրաքանչյուր նավ ունի հոգի։ Հիմա «Բեսպոկոյնի» ականակրի հոգին ուրախանում է մեզ հետ, որովհետև նրա մարտական ճանապարհը կշարունակվի՝ ձևավորելով նավատորմի հանդեպ սեր, նավատորմում ծառայելու դժվարությունների ըմբռնում»,֊ բացման արարողության ժամանակ ասել է գեներալ֊գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։

Ասենք, որ այսօր Կրոնշտադում վերականգնվել է նաև կեսօրը հրանոթային կրակոցով ազդարարելու սովորությունը, որը դադարեցվել էր 1996թ․ից։ Ասենք, որ Կրոնշտադում այս սովորությունը եղել է պետերբուրգում տրվող նույնանման ազդ֊կրակոցին հավասար։
    Դիտվել է 563 անգամ