Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զինվորի պատմությունը վերածվել է ռոք-օպերայի

11.14.2013

Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Թալիա» թատրոնի ռեժիսոր Լյուկ Պերսևալը աշնանային Մոսկվայում ռուսաստանցի հանդիսատեսներին է ներկայացնում գերմանացի դրամատուրգ Վոլվգանգ Բորխերտի «Այնտեղ՝ դռան ետևում» պիեսի բեմադրությունը: Սա պատմություն է գերմանացի զինվորի մասին, ում չի լքում մեղքի զգացողությունը, ում տանջում են պատերազմական դաշտերից ծնունդ առնող հարցերն և անվերջանալի ցավը: Պիեսը համարվում է 20-րդ դարի գերմանական դրամայի ոսկե ֆոնդի նմուշ,- հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Հաղորդագրությունը նշում է, որ բեմադրության բոլոր մասնակիցները զինվորի պատմությունը իրենց անձնականին այնքան մոտ են ընկալում, որ այն տեսագրել կամ նկարահանել ռեժիսորը խստիվ արգելել է:

«Իմ մայրը պատերազմի արհավիրքի ականատեսն է դարձել, երբ 6 տարեկան էր: Այժմ նա 82 է և մինչև այսօր տառապում է հիշողություններից: Պատերազմը հսկայական ազդեցություն է թողել իմ և իմ երեխաների վրա: Գերմանիայում բազմաթիվ ընտանիքներ են այդպիսի հիշողություններով ապրում: Մարդիկ մեծ պահանջ ունեն ստանալ պատասխանը, թե ինչու՞ դա եղավ: Նրանք ցանկանում են այդ ամենը հասկանալ զգացմունքայինի մակարդակում և … ներել: Ես վստահ եմ, որ միայն ներելով է հնարավոր մոռանալ: Եվ անհրաժեշտ է, որ այսօրվա երիտասարդությունը իմանա, թե այդ ինչ է, երբ մարդկանց սպանում են և ինչպիսի տառապանք կա այդ ամենի մեջ: Այդ իսկ պատճառով, մենք զիվորի պատմությունը վերածել ենք ինչ-որ ռոք-օպերայի, ավելի ճիշտ ռոք-համերգի: Որպեսզի այն հասկանալի լինի այսօրվա երիտասարդներին»,- բացատրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուկ Պերսևալը:

Ծագումով բելգիացի ռեժիսորի այս բեմադրությունը ներկայացվել է 5 միջազգային փառատոներում: Գլխավոր դերակատարներն են ռոք-աստղ Ֆելիքս Քնոպան և թատրոնի առաջատար դերասանուհի Բարբարա Նյուսեն:

Ներկայացումը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ այստեղ հայտնի դերասանների հետ կողք-կողքի հանդես են գալիս սահմանափակ ընդունակություններով մարդիկ: Ներկայացումներին մասնակցելը այս մարդկանց համար յուրահատուկ թերապիայի նշանակություն ունի և Պերսևալը նրանց մեծ հաճույքով է տեղ տալիս իր ներկայացումներում: Բավական է նշել, որ սահմանափակ ընդունակություններով այդ մարդիկ ներկա են եղել և հիմա էլ զբաղված են, ընդհանուր առմամբ, թատրոնի 50 բեմադրություններում:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին «Ստանիսլավսկու թատերաշրջան» փառատոնի շրջանակներում Համբուրգի «Թալիա» թատրոնը Պերսևալի գլխավորությամբ Մոսկվացի հանդիսատեսներին էր ներկայացրել «Օթելլոն»:
    Դիտվել է 1120 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ