Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեսնել «Աստեղային վալսի» սահմանից անդին ծավալվող թռիչքը...

08.16.2018


Երաժշտական բեմարվեստի ոլորտում հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր Սերգեյ Դանիլյանը, ռուսական և ամերիկյան բալետի արտիստների մասնակցությամբ, իր աշխատանքի նոր արգասիքը՝ 20-րդ դարասկզբի իսպանացի մեծ պարուհի Այսեդորա Դունկանին նվիրված բալետի համաշխարհային պրեմիերան կներկայացնի Կալիֆորնիայում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Դունկանը ոչ միայն փոփոխեց պատկերացումները պարի մասին, այլև բոլորովին նոր դիտանկյունից ներկայացրեց հասարակության մեջ կնոջ տեղը: Նրա շատ հայացքներ այսօր էլ այժմեական են` շատ զարգացած հասարակությունների համար:

Երկու գործողությամբ բալետի պարտիտուրայում հիմնականում օգտագործված է Պրոկոֆևի երաժշտությունը: Մեկ ու կես ժամ տևողությւամբ բեմադրության ընթացքում հեղինակները հասցնում են ներկայացնել մեծ պարուհու անցած կյանքի խտապատկերը, որը, ըստ մասնագետների եթե բացվեր, ապա կբավականացներ մի ընդարձակ ու գրավիչ հեռուստեսային սերիալ նկարահանելու համար:

Ներկայացման խորեոգրաֆ Վլադիմիր Վարնավան չի փորձել Դունկանի կերպարը ոճավորել 100 տարի առաջ հանդիսատեսին հիացնող նրա բալետի սկզբունքներով, որը առաջիններից մեկը հրաժարվեց պուանտերով ու պարուհու շարժումները կաշկանդող կորսետով հանդես գալ:

Դունկանի նվաճումները խորեագրաֆիայի ոլորտում այնպիսի խորությամբ են յուրացված, որ այսօր սովորական հանդիսատեսը կարող է նաև չգնահատել դրանց հեղափոխական նշանակությունը: Ահա թե ինչու Վարնավան օգտագործում է սեփական պարային խոսքը, որը միմյանց է սինթեզել դասականն ու զանազան մոդեռնիստական լեզուներ: Նա այդ յուրահատուկ խառնուրդում հասցնում է նաև և հումոր անել, և ծաղրանմանակել ակադեմիական բալետին և այլն:

Այսեդորան մանկությունից մինչև դժբախտ պատահարի զոհ դառնալը օժտված է եղել մեկ վառ ընդգծված զգացողությամբ՝ կրքով դեպի պարը, տղամարդիկ, հեղափոխությունը...

Այս ներկայացումը հնարավորություն է տալիս նրան տեսնել պրոկոֆևյան «Մոխրոտիկի» տիրույթում՝ իր խորհրդավորությամբ, լռությամբ, հեռացող ժամանակի ողբերգականությամբ և «Աստեղային վալսի» սահմանից անդին ծավալվող թռիչքով...
    Դիտվել է 782 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ