Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հասկացել է իր անձի նկատմամբ կատարվողի աբսուրդությունը...

08.17.2018

Կրկին երկարաձգվել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքի ժամկետը՝ մինչև սեպտեմբերի 19-ը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ասենք, որ հարցը քննարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում, քանի որ տնային կալանքի թույլատրելի բոլոր սահմանային ժամկետների գերազանցումով ազատազրկված մարդու նկատմամբ նոր ժամկետի սահմանումը կարող էր կատարվել միայն այդ ատյանում:

Իր կալանքի ժամկետը երկարեցնելու հարցը լսող դատարանին Կիրիլ Սերեբրեննիկովը հիշեցրել է, որ 2019թ.-ն Ռուսաստանում հայտարարվել է «Թատրոնի տարի»: Իսկ իր համար այդ տարին արդեն եղել է, քանի որ արդեն մեկ տարի իրեն պահում են մտացածին մեղադրանքով կալանքի մեջ: «Այդ «թատրոնը» շարունակվում է...»,-ասել է Սերեբրեննիկովը:

Ռեժիսորը ասել է, որ ծանոթանալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին հասկացել է իր անձի նկատմամբ կատարվողի աբսուրդությունը, որի ժամանակ քննիչները, փորձելով իրեն և իր ընկերներին վարկաբեկել, «գնում են ամենից ծայրահեղ և անօրինական միջոցների»: Ըստ Սերեբրեննիկովի քննիչների խախտումների դեմ պետք է պայքարեն ոչ թե իրենք, այլ պետությունը, «Որը անընդհատ իրեն անվանում է օրենքի (պետություն-խմբ) և որտեղ դատարանը համարվում է անկախ և արդար օրգան»:

«Ու՞մ է անհրաժեշտ ոչնչացնել այն մարդկանց, որոնք ազնվորեն և արդյունավետ աշխատում էին չկարգավորված թատերական տնտեսությունում, առանց օրենքների, որոնք օգնում են և ոչ թե խանգարում թատրոնում տնտեսական գործունեությանը»,- հարցրել է դատարանին «Գոգոլ կենտրոն»-ի գեղարվեստական ղեկավարը և նշել, որ ինքը շատ հարցեր ունի, բայց ոչ մի ուղիղ պատասխան:

Ըստ նրա դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ցանկանում են, որ բոլորը վախենան, որպեսզի ողջ թատերական համագործակցությունը չարտասանի ոչ մի ազնիվ բառ: «Որպեսզի թատրոնը կրկին դառնա միանման, համաձայնեցված, հարմար, անվտանգ»: Սերեբրեննիկովը ընդգծել է, որ այդ նպատակներին հասնելու համար միայն մեկ բան է գործուն: Դա հաշվեհարդարն է, որի համար բոլոր միջոցներն էլ լավն են՝ սկսած վկայության արձանագրությունների կեղծումներից, վերջացրած հաշվապահական փաստաթղթերը...

Թատրոնի և կինոյի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել 2012թ.-ին, որը հետագայում վերակազմակերպվել է, որպես «Գոգոլ-կենտրոն»: Իր կատարած աշխատանքների համար Սերեբրեննիկովը արժանացել է ռուսական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ոլորտների ամենապատվավոր մրցանակների: Նա նաև Կաննի միջազգային կինոփառատոնի դափնեկիր է:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 730 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ