Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն՝ նվիրված Սայաթ-Նովային

11.14.2013

«Արտ Թիմ» ընկերությունը և «Շարմ» հոլդինգը, ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Այդ ստեղծագործությունը, ինչպես նշել է այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է: Նա նաև նշել է, որ մյուզիքլը «Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված մի ամբողջական ստեղծագործություն է, որի համար գրվել է նոր երաժշտություն»:

Հասմիկ Պողոսյանն ասել է , որ 2014թ.-ին Սայաթ-Նովայի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում կթողարկվեն նաև երկու ձայնասկավառակներ, որոնցից մեկում կընդգրկվեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ավանդական կատարումները, իսկ մյուսում՝ նույն հեղինակի ստեղծագործությունների ժամանակակից, մշակված տարբերակները:
    Դիտվել է 665 անգամ