Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է 1-ին ռոք-օպերայի պրոդյուսերը

08.22.2018


Կյանքի 70-րդ տարում վախճանվել է հեռուստատեսության և կինոյի համար թողարկվող մուզիքլների պրոդյուսեր Քրեյգ Զադանը: Այդ մասին «playbill.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նա լայն հանրությանը հայտնի է ռեժիսոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի բեմադրած 1-ին ռոք-օպերայի՝ «Հիսուս Քրիստոս-գերաստղ» հայտնի ստեղծագործության արտադրությամբ, որը 13 անվանակարգերում արժանացել է «Էմմի» մրցանակի:

Քրեյգ Զադանը եղել է նաև ոչ պակաս հանրահայտ «Չիկագո» մյուզիքլի և Բրոդվեյում մեծ հաջողությունների հասած այլ բեմադրությունների պրդյուսերը:

    Դիտվել է 422 անգամ