Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին գյուղում կբեմադրեն նաև օպերա, բալետ կամ այլ երաժտական ներկայացում

08.23.2018

Վրաստանի Օզուրգեթի, Չոխաթաուրի և Քութաիսի բնակավայրերում կայացել է հայտնի գրող և դրամատուրգ Նոդար Դումբաձեին նվիրված միջազգային թատերական փառատոն:

Հետաքրքիր է, որ Օզուրգեթիում, որը ավանի կամ փոքր քաղաքի վերածված վրացական նախկին խոշոր գյուղական համայնքներից է, փառատոնային ներկայացումները ցուցադրվել են բացօթյա, եկեղեցու և թատոնի հարևանությամբ գտնվող տարածքում, իսկ ավելի ճիշտ հին թատրոնի աստիճանների վրա: Այդ մասին փառատոնում Ռուսաստանը ներկլայացնող Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Ռոզովսկու տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Պարզվել է, որ միջազգային թատերական միջոցառման մասնակիցները թատրոնի շենք չէին կարող մտնել, որովհետև այնտեղ ընթանալիս են եղել մեծամաշտաբ վերանորոգման աշխատանքներ: Իսկ որ այդ աշխատանքներն, իրոք, շատ ծավալուն են եղել, կարելի է պատկերացում կազմել ճակատամասում 6 սյուներով գլխավոր մուտքը զարդարած հին թատրոնի շենքի ներսում տեղի ունենալիք արմատական վերակառուցումներով:

Այսպես, վրացական փոքրիկ քաղաքի այդ մշակութային հաստատության գլխավոր դահլիճում կառուցվում է նվագախմբի համար նախատեսված փոս, որը հնարավորություն կտա այսուհետ այստեղ բեմադրել ոչ միայն դրամատիկական գործեր, այլև օպերա, բալետ կամ կենդանի կատարմամբ այլ երաժշտական ներկայացում: Բացի այդ այդ շենքում կգործեն դրամատիկական ներկայացումներ բեմադրելու համար նախատեսված ևս 5 այլ դահլիճներ...
    Դիտվել է 17 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ