Այսօր կկայանա դասական «Եվրատեսիլի» եզրափակիչը08.23.2018
Այսօր, օգոստոսի 23-ին, Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում կկայանա դասական երաժշտության «Եվրատեսիլի» եզրափակիչը: Դրան կմասնակցեն 6 պատանի երաժիշտներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newstube.ru»-ին:
Ասենք, որ մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել են տարբեր երկրներից ժամանած 18 օժտված պատանի երաժիշտներ:
Սա դասական երաժշտության ոլորտում 19-րդ «Եվրատեսիլն» է: Դրան իրավունք ունեն մասնակցել մինչև 20 տարեկան երաժիշտները:
Միջոցառումը Եվրոպական հեռարձակողների միության հետ կազմակերպում է բրիտանական BBC ազգային հեռուստաընկերությունը:
Լուսանկարն՝ ըստ «РОССИЯ-1» TV-ի