Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն, որի արտիստները հասնում են կատարյալի բարձրագույն սահմաններին

08.24.2018

Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնը Ռուսաստանում ծրագրել է և սեպտեմբերին կկազմակերպի ճապոնական «Սյոթիկու Գրանդ Քաբուքի – Թիքամացու-Ձա» թատրոնի ներկայացումների ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Սյոթիկու Գրանդ Քաբուքի – Թիքամացու-Ձա» թատրոնը քաբուքի թատերախմբերի մեջ հայտնիներից մեկն է:

Քաբուքի թատրոնը ծագել է 17-րդ դարում և խնամքով պահպանում է հին ավանդները: Ժամանակակից հանդիսատեսը այս տեսակի թատրոնում չի կարող գտնել ժամանակակից կյանքի հետ համահունչ իրավիճակ: Նա պետք է կարողանա բավականություն ստանալ թատերական արվեստով՝ որպիսին այն կա, վայելել դերասանների վարպետությունը, որը քաբուքի թատրոնում հասնում է կատարյալի բարձրագույն սահմաններին: Այդպես է բնորոշում չեխովյան փառատոնը ճապոնական բեմարվեստի այս յուրահատուկ տեսակը:

Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, հյուրախաղերի ընթացքում, որոնք կկայանան սեպտեմբերի 9-22-ը, ճապոնացի արտիստները կցուցադրեն միջնադարյան դրամատուրգ Թիքամացու Մոնձաէմոնի (1653 – 1724) «Քեյսեյ Հանքոքո» պիեսի բեմադրությունը:

Թիքամացու Մոնձաէմոնի ստեղծագործությունները շատ թատերագետներ գեղարվեստականությամբ և ստեղծագործական որակներով համեմատում են Շեքսպիրի երկերի հետ:

Ռուսաստանում ճապոնիայի մշակութային օրերի շրջանակում անցկացվող այս հյուրախաղերի ընթացքում ցուցադրվող այս ներկայացման բովանդակությունը հիմնված է Թոսա նկարչական դպրոցի աղքատ նկաիրչ Ուքիյո Մաթահեյի մասին լեգենդի վրա:

Նա մանկության օրերին տառապել է կակազով, որը շատ է դժվարացրել նրա հետ հաղորդակցումը: Նրան ստորացրել է ուսուցիչը՝ Սյոգենը, որն իր կրտսեր աշակերտին շնորհել է մասնագիտական կեղծանուն ունենալու պատիվը, բայց այդ նույն շնորհը չի արել Մաթահեյին:

Մաթահեյը խնդրում է ուսուցչին իրեն ուղարկել պայքարելու հարևան գյուղը զավթած ավազակների դեմ, սակայն կրկին ստանում է մերժում:

Հուսահատված Մաթահեյը և նրա կինը՝ Օթոքուն, որոշում են վերջ տալ իրենց կյանքին: Բայց մերժված արվեստագետը ցանկանում է թողնել իր հետքն այս աշխարհում: Եվ նա մի քարի վրա նկարում է սեփական դիմանկարը (ճապոներեն՝ Թոձյու-բաթի): Եվ կատարվում է հրաշք: Հիանալի նկարը ներթափանցում է քարի մեջ: Ուսուցիչ Սյոգենը, աշակերտի տաղանդից ցնցված, նրան շնորհում է երկար սպասված կեղծանունը՝ Թոսանո Միցուոքի և ուղարկում է գործելու իր սխրանքը:

Օթոքուի թմբուկի կարկտահարվածների ներքո երիտասարդ նկարիչը կատարում է հանդիսավոր պար:

Ճապոնացի արտիստներին հյուրընկալող ռուսաստանցի հանդիսատեսները հնարավորություն կստանան դիտելու նաև քաբուքի թատրոնի կողմից ներկայացվող «Յոսինոյամա» միթիյուքիի պարային մեկնաբանությունը: Միթիյուքին կատարվում է, որպես ինքնուրույն պարային պիես, որը առանձնացված է բնօրինակ պիեսի դրամատիկական հատվածից և ներկայացնում է հերոսների ճանապարհորդություն:

«Յոսինոյամայի» սյուժեն, որը համարվում է միթիյուքիի գեղեցիկ նմուշներից մեկը, կապված է հրաշքների հետ, որոնք հերոսներին պատահում են ճանապարհին:

Հերոսների ճանապարհորդությունը բնության մեջ նկարագրական լիրիկայի հիանալի հնարավորություն է ընձեռում, որը ներկայացվում է խորեոգրաֆիայով:

«Յոսինոյաման» քաբուքի թատրոնի հանրահայտ «Յոսիցունե և հազար բալենիներ» պիեսի մասերից է: Այս ստեղծագործությունը անդրադառնում է 1181-1185 թվականների պատմական անցքերին՝ Հեմփեյում տեղ գտած պատերազմական գործողություններին, Մինամոթո (Հենձի) և Թայրա (Հէյքզ) տոհմերի հակամարտությանը, Մինամոթո տոհմի երկու եղբայրների՝ Յորիթոմոի և Յոսիցունեի երկապառակությանը և խաղաղության հաստատմանը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 786 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ