Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նավատորմի կործանման տեսարանը ստացվել էր շատ բարձր

08.28.2018


Եզրափակվելուց 2 օր առաջ Զալցբուրգի փառատոնում պրեմիերաների ցուցադրությունը ավարտվեց հունական անտիկ դարաշրջանի դրամատուրգ Էսքիլոսի «Պարսիկնե» ողբերգության ներկայացմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Գերմանացի ռեժիսոր Ուլրիխ Ռաշեի հորդորով ներկայացումն սկսելուց առաջ հանդիսատեսներին առաջարկվում էին ականջակալներ, քանի որ պարսիկ արքա Քսերքսի նավատորմի կործանման տեսարանը ստացվել էր շատ բարձր և աղմկոտ: Ներկայացման մեջ հնչում է կենդանի երաժշտություն:

Որպեսզի կարողանան տեղավորել նվագախումբը, երգչախումբը և ծավալուն դեկորացիաները, ներկայացման կազմակերպիչները դահլիճից հեռացրել էին նստարանների առաջին շարքը:

Ավելացնենք, որ «Պարսիկների» բեմադրիչ Ռաշեն այս ներկայացման մեջ հանդես է եկել նաև որպես սցենոգրաֆ: Ինչպես դժվար չէ ենթադրել, նա իր ներկայացումը ձևավորել էր բավականին առանձնահատուկ ձևով:

Ասենք, որ Զալցբուրգի փառատոնը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կավարտվի օգոստոսի 30-ին: Այն թվով 98-րդ է: 2018թ.-ի միջոցառման գլխավոր թեման ամփոփված է հետևյալ մարտակոչում. «Ցանկություն, կիրք և էքստազ»:

Ծրագրի համաձայն հանդիսատեսները հնարավորություն կունենան, ընդհանուր առմամբ, դիտել 5 թատերական և օպերային բեմադրություն և, անշուշտ, համերգային նախագծեր
    Դիտվել է 55 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ